Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այսօր կայացած ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում պայմանավորվել են քաղաքական երկխոսության ուղիները բաց պահելու կարևորության մասին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք բոլորս համաձայնել ենք, որ հաղորդակցության քաղաքական ուղիները բաց պահելը բխում է մեր բոլորի շահերից»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կողմերը համաձայնել են Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք և արագ կատարման անհրաժեշտության հարցում։






































