Tuesday, 21 07 2026
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

«Ռուսաստանի վաճառած զենքն այսօր կրակում է և դրա մեղավորը նաև մենք ենք»

«Առաջին լրատվական» -ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը:

-Տիկին Այվազյան, ապրիլի 2-ից սկսած՝ բավականին լարված իրավիճակ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հակառակորդը հիմա նախահարձակ եղավ նման գործողությունների, ի՞նչը նախորդեց սրան, սա կապվում է նաև Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման տապալման հետ,Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովում մասնակցությամբ: Ձեր տպավորմամբ՝ ո՞րն է պատճառը, և որքանո՞վ կարող է հեռուն գնալ:

-Պատերազմական իրավիճակ է. 94 թ. զինադադարից ի վեր նման գործողություններ այս տարիների ընթացքում չեն եղել, ճիշտ է՝ ամեն տարի լինում էին որոշակի բախումներ, և քանի գնում այդ բախումների ինտենսիվությունն ավելանում էր, ցանկացած դեպքում նման զարգացում սպասելի էր, որովհետև նման զարգացումը միշտ հղի է պայթյուններով: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու տեղի ունեցավ, ինչ գործոններ կային, ապա գործոնները շատ են: Մենք կարող ենք թվարկել և՛ արտաքին, և՛ ներքին գործոնները՝ նկատի ունեմ Ադրբեջանի ներքին լարվածությունը, տնտեսական խնդիրները և շատ այլ գործոններ: Արտաքին գործոններից կարող ենք նշել նաև վաշինգտոնյան հանդիպումները ամերիկյան հողի վրա, կարող ենք նշել Մինսկի խմբի շրջանակներում վերջերս Միացյալ Նահանգների կողմից արված առաջարկները, որոնք վերաբերում էին մասնավորապես շփման գծի վերահսկմանը և բախումների միջազգային հետաքննությանը, ինչն ընդունելի էր հայկական կողմի համար, բայց բացարձակապես ընդունելի չէր Ադրբեջանի և նաև Ռուսաստանի՝ մյուս եռանախագահող պետության համար: Կարելի է նշել նաև այլ գործոններ, եթե մենք ընդունում ենք, որ Ադրբեջանը նման քայլերի չէր գնա, եթե որևէ հովանավորություն չունենար մեծ տերությունների կողմից:

Եթե մենք փորձենք հասկանալ, թե ում շահն էր տվյալ դեպքում, ապա միանշանակ դա Ռուսաստանն է: Եթե մենք դիտարկում ենք Ռուսաստանի հետ կապված իրավիճակը, նրա գործողությունները միջազգային հարթակում, ապա պարզ է դառնում, որ վերջին տարիներին Ռուսաստանը շատ մեծ կորուստներ ունեցավ, նա չհասավ իր նպատակներին Ուկրաինայում, Սիրիան նույնպես ձախողում էր Ռուսաստանի համար, այլ կերպ չի կարելի բնորոշել այն, որ Ռուսաստանը նույնիսկ պատրաստվում էր ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, և շատ անսպասելիորեն վերջերս հայտարարեց, որ դուրս է բերում այնտեղ տեղակայած զորքերը:

Պետք է նաև հիշեցնեմ այն, որ վաղուց հայտնի էր, և վերջերս Ալիևը հնչեցրեց այն մասին, որ Ադրբեջանը և Ռուսաստանը զուգահեռ բանակցությունների մեջ  էին գտնվում: Եվ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի վաղուցվա ծրագրերի մեջ մտնում էր ԼՂ-ում զորքեր տեղակայել՝ խաղաղապահ անվան տակ, որն իրականում ժամանակի ընթացքում ուղղակի կդառնար ռուսական ռազմակայան մեր տարածաշրջանում, ապա այս բոլոր գործոնները համադրելով և խոր վերլուծության դեպքում կհասկանանք, որ սա այնքան անսպասելի չէր, ինչքան մեզ կարող է թվալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում