Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Պուտինի աննախադեպ ձևակերպումը Սարգսյանի հետ հանդիպմանը

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման մասին տեղեկությունները բավականին սուղ են և բավարարվում են ընդհանուր ձևակերպումներով: Այս հանգամանքը մի կողմից լավ է՝ որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը անցնում է առանց տհաճ անակնկալների, առանց Հայաստանի համար անսպասելի հայտարարությունների, մյուս կողմից, իհարկե, այս ընդհանուր ձևակերպումների ներքո միգուցե քողարկվում են հանդիպման ընթացքում շոշափված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են առաջին հերթին անվտանգության թեմատիկային՝ ղարաբաղյան խնդրի և ռուս-թուրքական լարվածության կոնտեքստում: Այս առումով, իհարկե, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ձայնն ավելի ուշ կգա:

Սրան զուգահեռ՝ կարծեք թե ակնհայտ է, որ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում լուծում չի ստացել Հայաստան մատակարարվող բնական գազի գինն էժանացնելու մասին հայկական կողմի խնդրանքը: Դրա մասին է վկայում նախօրեին կառավարության կայացրած որոշումը, որով Ռուսաստանի մի քանի ամիս առաջ նվազեցրած գինը կպահպանվի 165 դոլարի սահմանում՝ 1000 խմ դիմաց, մինչ հայ-ռուսական բանակցությունների ավարտը: Չի բացառվում, որ ռուսական կողմն այս կապակցությամբ դնում է պայմաններ, ըստ որում՝ միգուցե ոչ տնտեսական, այլ քաղաքական և անվտանգային բնույթի, որոնք Երևանի համար ընդունելի չեն, և այդ իսկ պատճառով չկա համաձայնություն գազի հարցում:

Ընդհանրապես, Պուտին-Սարգսյան հանդիպման երևի թե ուշագրավ առանձնահատկությունը Պուտինի արած հայտարարությունն է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են «ռազմավարական» ընթացքով, թեև «կան օբյեկտիվ խնդիրներ»: Այսինքն՝ հատկանշական է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների համար արվում է, ըստ էության, նախադեպ չունեցող ձևակերպում: Համենայնդեպս, դժվար է հիշել, որ երբևէ այդ հանդիպումներում խոսվի, որ կան խնդիրներ, և այն էլ՝ այդ մասին բարձրաձայնի ռուսական կողմը:

Պուտինի այդ հայտարարությունը վկայում է, որ խնդիրներ կան Ռուսաստանի համար: Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կային Հայաստանի համար, դա ակնհայտ էր արդեն մի քանի տարի շարունակ: Եվ ակնհայտ էր, որ Ռուսաստանի համար դա խնդիր չէր, և Մոսկվան շարունակում էր անտեսել հայկական կողմի խնդիրները: Սակայն այժմ, ինչպես երևում է, խնդիրներ են առաջացել նաև Մոսկվայի համար, որի վերաբերյալ բարձրաձայնում է Պուտինը: Իսկ սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի քարի է դեմ առել նաև ռուսական խոփը:

Դեռևս, իհարկե, պարզ չէ, թե հատկապես ինչ խնդիրների մասին է խոսքը, սակայն այն, որ ռուսական կողմը նախագահի մակարդակով խոստովանում է առկա խնդիրների մասին, և միաժամանակ «օբյեկտիվ» խնդիրների, կարծեք թե նշանակում է, որ Ռուսաստանը կա՛մ փորձում է արդարանալ Հայաստանի առաջ, կա՛մ ընդունել հայկական կողմի որոշակի փաստարկներ: Իհարկե, ամենակարևորն այն է, թե ինչ է հետևել կամ հետևելու դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում