Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հայ-ռուսական ռազմական դաշինքը սպառնո՞ւմ է ՆԱՏՕ-ին

 Հայ-ռուսական ռազմական դաշինքը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի ներկայացուցիչ Շտեֆեն Էլգերսման:

Նման գնահատական էր վերջերս տվել ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից Washington post-ը՝ նշելով, թե հայ-ռուսական դաշինքը սպառնալիք է, մասնավորապես, ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի համար: Մեկնաբանելով սա՝ Շտեֆեն Էլգերսմանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կամ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին խնդրահարույց չէ իրենց համար:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընդլայնման հեռանկարների մասին՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շեշտեց, որ գործընկերներն իրենք պիտի ասեն, թե ինչ նկրտումներ ունեն և որքանով են ուզում խորացնել համագործակցությունը. «ՆԱՏՕ-ն չի՛ թելադրելու որևէ գործընկերոջ, թե նա ինչ պիտի անի կամ ինչ պիտի չանի»:
Շտեֆեն Էլգերսմանը Թբիլիսիից եկել էր Երևան՝ մասնակցելու «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. Հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով սեմինարին:

– Պարոն Էլգերսմա, Հայաստանում շատերը բավական աղճատված պատկերացում ունեն ՆԱՏՕ-ի մասին՝ հավանաբար խորհրդային կամ ռուսական քարոզչության հետևանքով: Կարո՞ղ եք երկու բառով ասել, թե ինչպիսի կազմակերպություն է իրականում ՆԱՏՕ-ն, ի՞նչ առաքելություն է այն իրականացնում, և ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը օգտակար Հայաստանի համար:

– Երկու բառով, իհարկե, դժվար կլինի ներկայացնել: ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը միավորում է 28 երկրներ, որոնք աշխատում են միասին հավաքական պաշտպանության երաշխիքի միջոցով իրենց անվտանգությունն ապահովելու համար: Բայց մենք անվտանգության խնդիրների շուրջ աշխատում ենք նաև այլ երկրների հետ, քանի որ մեր կարծիքով՝ եթե մենք ամրապնդենք Հարավային Կովկասի պետությունների անվտանգությունը, դա նաև կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունը:

– Ձեր կարծիքով՝ որքա՞ն կարող է խորանալ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը մոտ ապագայում:

Մենք ուզում ենք, որ մեր գործընկերներն իրենք նշեն, թե ինչ աստիճանի նկրտումներ ունեն: ՆԱՏՕ-ն չի՛ թելադրելու որևէ գործընկերոջ, թե նա ինչ պիտի անի կամ ինչ պիտի չանի: Հայաստանը որոշել է աջակցել ՆԱՏՕ-ի առաքելությանը Աֆղանստանում և Կոսովոյում: Մենք շատ գոհ ենք դրանից, բայց դա Հայաստանի որոշումն է: Եթե Հայաստանն ուզում է ավելի սերտորեն աշխատել ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանի կառավարությունը պիտի հայտնի այդ մասին:

– Իսկ Դուք ստանո՞ւմ եք նմանատիպ ազդակներ Հայաստանի իշխանությունից:

– Այո, մենք աշխատում ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում և աստիճանաբար ընդլայնում ենք համագործակցությունը: Համագործակցությունը, կարելի է ասել, էվոլյուցիոն բնույթ ունի: Այժմ մենք ավելի շատ ենք աշխատում Հայաստանի հետ թափանցիկության և հաշվետվողականության վրա և ավելի շատ ստորաբաժանումների հետ ենք աշխատում փոխգործակցության հարցերի ուղղությամբ: Այսպիսով, համագործակցությունը դանդաղորեն ընդլայնվում է: Այսօր՝ սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո, ևս մի հնարավորություն կա խորհելու, թե ինչպե՞ս կարող ենք լավագույնս աջակցել Հայաստանին:

– Ամերիկյան Washington post պարբերականը հրապարակել էր մի վերլուծություն, որտեղ նշվում էր, թե Հայաստան-Ռուսաստան դաշինքը սպառնալիք է ԱՄՆ-ի դաշնակից, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Սա կարո՞ղ է ինչ-որ չափով լինել պաշտոնական ազդակ, թե՞ սա պարզապես սադրանք է Հայաստանի դեմ:

– Մենք գործակցում ենք Հայաստանի հետ որպես գործընկեր և Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին համարում միանգամայն համատեղելի ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության հետ:

– Այսինքն՝ հայ-ռուսական ռազմական դաշինքը սպառնալիք չէ՞ ՆԱՏՕ-ի համար:

– Ոչ, մենք խնդրահարույց չենք համարում այն ամենը, ինչ անում է Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք, իհարկե, գիտենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են, և նաև ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններն են շատ բարդ շրջան անցնում, բայց մենք տարանջատում ենք դա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում