Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

«Օտարը». «Նուվել դը Արմենիի»-ն՝ Շանթ Ոսկերչյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենալու ֆրանսահայ գործիչ, «Հայկական վերածնունդ» կազմակերպության ղեկավար Շանթ Ոսկերչյանի գործով դատավարություն: Ոսկերչյանը վիճարկում է իր` ՀՀ մուտքի խոչընդոտման և Ֆրանսիա վերադարձնելու որոշման լիազորությունը, օրինականությունն ու շարժառիթը: Հիշեցնենք, անցյալ տարի ԱԱԾ-ն Ոսկերչյանին թույլ չէր տվել մուտք գործել Հայաստան եւ հենց «Զվարթնոց» օդանավակայանից նրան հետ էր ուղարկել Ֆրանսիա:

Ֆրանսիայում լուրս տեսնող «Նուվել դը Արմենի» ամսագրում այս կապակցությամբ հետեւյալ առաջնորդողն է հրապարակվել.

Շանթ Ոսկերիչյանի համար այսօրվա Հայաստանը ազատություն չի ենթադրում: Արմատական ընդդիմության կողմնակից՝ նա այն փառաբանում է ամենուր: Եվ նրան «իրավունք տալու համար» իշխանությունները նրան կամայականորեն persona non grata են հայտարարել Հայատանում:

Ֆրանսիայի այս հայը՝ Հայկական Վերածնունդ համաժողովրդական շարժման ղեկավարը, ձգտում է «Հայաստանի զարգացման մեջ սփյուռքի դերը առավելագույնին հասցնել», ինչպես նա արձանագրել է իր ֆեյսբուքյան էջում: Այս ուժը, որը աջակցում է քաղաքացիական շարժումներին ու Հայաստանի բարեփոխումներին, այսինքն այն խմբերը, որոնք քարկոծում են համակարգը, բնականաբար նրանց նյարդերի վրա ազդում են: Այստեղից էլ կառավարության անհանգստությունը այս «բողոքող» առաջնորդի նկատմամբ, ով երբեմն հավաքներ է կազմակերպում Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց: Այս պահվածքը բնականաբար ցանկալի չէ իշխանության համար, բայց արդյո՞ք ժողովրդավարական կլինի դա «անցանկալի» հայտարարել երկրում միայն սրա համար: 2015 թ.-ի մայիսի 21-ին, նրա Հայաստան ժամանման օրը՝ առանց որևէ բացատրություն տալու հայկական իշխանությունները նրան հետ ուղարկելով` իրենք իրենց հավանաբար հաճույք պատճառեցին: Բայց այդպիսով իրավիճակն ավելի բարդացրեցին:

Իրավական տեսակետից այս միջոցը հակասում է Մարդու Իրավունքների եվրոպական Կոնվենցիային, որը երաշխավորում է հարգանք կարծիքի ազատության հանդեպ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը, որում նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրավականորեն պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները: Մարտի 2-ին Երևանում ՀՀ վարչական դատարանում կայանալիք դատավարության ընթացքում կվիճարկվեն ներմղումի պատճառներն ու շարժառիթները, որոնք բարձրաձայնվել էին նախորդ տարվա օգոստոսի 4-ին Ազգային Անվտանգության ծառայության կողմից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվել էր. «Շանթ Ոսկերիչյանի անունը գրանցված է Հանրապետության համար անցանկալի օտարերկրացիների տվյալների բազայում»:

Այս տավտոլոգիական բացատրությունը չի կարող համոզել այս քաղաքականության չեզոքությունը: Սա, իհարկե, հերքում չէ Հայաստանի համար, որպես ինքնիշխան պետություն, որն ինքն է որոշում «օտարների» մուտքը իր տարածք: Սակայն, այս դեպքում «օտար» հասկացության կիրառումը մի պայքարող, պահանջատեր ակտիվիստի, սփյուռքի և հայրենիքի մեջ յուրահատուկ փոխհարաբերություններ ստեղծել ջանացող հայի նկատմամբ արդյո՞ք հարցականի տակ չի դնում ցեղասպանությամբ թափված և սրբացված արյան իրավունքը: Արդյո՞ք դա վիրավորանք չէ պատմության նկատմամբ, և հակասություն ՀՀ Սահմանադրությանը և միասնականությանը սփյուռքի՝ ազգի երկու երրորդ մասի հետ, որի անվամբ նախարարություն կա: Արդյո՞ք ռիսկի չեն ենթարկվում աշխարհի չորս կողմերում սփռված հայերի արտահայտման ազատությունը:

Բազում իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են այս միջոցը: CCAF-ի Փարիզի վարչական Խորհուրդը Սերժ Սարգսյանին իր բաց նամակում հղել է հետևյալ հարցը. հայկական համայնքները, հատկապես քաղաքական ակտիվիստները, արդյո՞ք պետք է ինքնագրաքննադատությամբ զբաղվեն երկիր մուտք գործելու համար: Հնամենի ազգ, բայց երիտասարդ պետություն, որն ընդամենը 25 տարի է ինչ սովորում է ժողովրդավարությունը, Հայաստանը, բնականաբար կարող է սխալներ գործել: Սակայն նա իր պարտքը պետք է համարի զարգանալ, հատկապես այնպիսի խորհրդանշական և զգայուն ոլորտներում, ինչպիսիք են ազատությունն ու փոխհարաբերությունները սփյուռքի հետ:

Այնպես, ինչպես սփյուռքը պետք է խուսափի խիստ դատողություններ և հատիչ մեղադրանքներ ներկայացնել մի պետության, որը չի կարող համեմատվել արևմտյան հարուստ պետությունների հետ, որոնք երկու հարյուր տարվա խորհրդարանական համակարգի փորձ ունեն: Նույն կերպ, այս անհանգիստ՝ գրեթե հայտարարված սառը պատերազմի ժամանակաշրջանում, այն ուժերը, որոնք ցանկանում են տանել երկիրը օրենքի գերակայության զարգացման ուղղությամբ՝ իրենց շահերից ելնելով քաղաքական ջանքեր պետք է գործադրեն՝ խնդիրները հարթեցնելու և նպատակները ճշգրիտ սահմանելու համար, եթե չեն ցանկանում բաց մեղադրանքների և արտաքին շահարկման ենթարկվել: Այն հիանալի երիտասարդությունը, որը կազմակերպել էր «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը էլեկտրաէներգիայի գների բարձրացման կապակցությամբ, շտապեց տեղեկացնել, որ նպատակ չունի կրկնել Մայդանը (հղում անելով ուկրաինական խռովությանը) Երևանում կամ հեղափոխություն անել: Այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ (ոչ ավելին քան անշարժությունը):

Սույն թվականի փետրվարի 12-ին նախագահ Սարգսյանը զորավոր ճառ արտասանեց հօգուտ ժողովրդավարության՝ գործադիր, օրենսդիր և դատական և տեղի ինքնակառավարման մարմինների ներկայությամբ: Շանթ Ոսկերիչյանի գործը պետք է որ թույլ տա գաղափար կազմել նրա վերահայտարարված միտումների մինչև ուր հասանելիության մասին:

Մանավանդ որ այն գործում է կոնկրետ համատեքստում : Սփյուռքի մի մասը, ՀՅԴ-ն, որի անդամներին նույնպես արգելվել էր մուտքը անկախության սկզբում (կարծես այսօրվա «չարը» կարող է վաղը «բարի» դառնալ), արդյո՞ք չեն ներգրավվել կառավարություն՝ այն ճիշտ ուղղորդելու համար: Խտրական վերաբերմունքի վերացումը Շանթ Ոսկերիչյանի նկատմամբ նույնպես փորձություն է, առնվազն այս որոշման գսրծնական արդյունավետության առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում