Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ստորագրել են համատեղ հռչակագիր

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Կուբայում պատմական հանդիպման արդյունքներով ստորագրել են համատեղ հռչակագիր:

Երկու եկեղեցիների առաջնորդների հանդիպումը տևել է երկու ժամից փոքր-ինչ ավելի:

Նրանք հայտարարել են, որ չի կարելի անտարբեր մնալ միլիոնավոր ներգաղթյալների ու փախստականների ճակատագրի հանդեպ, ովքեր «թակում են հարուստ երկրների դռները»:

«Մեր հայացքն ուղղված է ծանր վիճակում գտնվող, ծայրահեղ կարիքի ու աղքատության մեջ ապրող մարդկանց՝ այն դեպքում, երբ մարդկության նյութական հարստություններն աճում են: Մենք չենք կարող անտարբեր մնալ միլիոնավոր ներգաղթյալների ու փախստականների ճակատագրի հանդեպ, ովքեր թակում են հարուստ երկրների դռները»,- ասվում է նրանց համատեղ հռչակագրում:

Երկու հոգևոր առաջնորդները միջազգային հանրությանը կոչ են արել կանխել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ճնշումը:

«Մեր հայացքը հառած է նախևառաջ աշխարհի այն տարածաշրջաններին, որտեղ քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներում քրիստոնյա մեր եղբայրներն ու քույրերը կործանվում են ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով: Նրանց տաճարները ենթարկվում են բարբարոսական կործանման ու կողոպուտի, սրբատեղիները պղծվում են, հուշարձանները՝ ոչնչացվում: Սիրիայում, Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում մենք մեծ ցավով ականատես ենք լինում քրիստոնյաների զանգվածային ելքի այն հողից, որտեղից սկսվել է մեր հավատքի տարածումը, և որտեղ նրանք ապրել են առաքելական ժամանակներից՝ այլ կրոնական համայնքների հետ»,- ասվում է տեքսում:

Համայն Ռուսիո պատրիաք Կիրիլն ու Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը միջազգային հանրությանը կոչ են անում դիմել «անհապաղ գործողությունների՝ Մերձավոր Արևելքից քրիստոնյաների հետագա դուրսմղումը կանխելու համար»:

Հոգևոր հովիվները դեմ են հանդես եկել նաև աբորտներին ու էվթանազիային, ինչպես նաև պաշտպանել են ավանդական ընտանիքը:

Նրանք ցավում են, որ այժմ համակեցության այլ ձևերը հավասարվում են ընտանեկան միության հետ, «իսկ աստվածաշնչյան ավանդությամբ լուսավորված հայրության և մայրության մասին պատկերացումները՝ որպես տղամարդու և կնոջ հատուկ կոչում ամուսնության մեջ, դուրս են մղվում հասարակությունից»:

 

Патриарх Кирилл и Папа Франциск указали на проблемы мигрантов

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում