Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել

Ում էր պետք նամակ գրել

Կառավարությունը տեղեկություն է տարածել, որ հայաստանցի գործարարները դիմել են Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս էլ դիմի ՌԴ վարչապետ Մեդվեդևին, որ Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը իջեցնի մինչև 140 դոլար՝ ներկայիս 165-ի փոխարեն: Խոսքը 1000 խմ մետր գազի մասին է, սահմանային գնի մասին: Հովիկ Աբրահամյանն էլ դիմել է Մեդվեդևին:

Մեդվեդևից դեռ պատասխան չկա, ու հայտնի էլ չէ, թե երբ կլինի: Սակայն այստեղ շատ ավելի կարևոր և հատկանշական է մեկ այլ բան: Ո՞ւմ պետք է Հայաստանը նամակ գրեր իրականում: Կամ, առնվազն, է՞լ ում պետք է Հայաստանը նամակ գրեր իրականում: Հայաստանի վարչապետը կամ նախագահը նամակ պետք է գրեին գուցե ոչ թե Ռուսաստանին կամ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին, իսկ գուցե առաջին հերթին՝ Իրանին:

12293_am_3

Օրերս հայտարարվեց Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին, որը կարող է ըստ էության պատմական, շրջադարձային օր լինել մարդկության պատմության համար ընդհանրապես: Սա նշանակում է, որ Իրանը որոշակիորեն բացվում է աշխարհի համար: Այս տեղեկությունը առաջին հերթին պետք է ուրախալի լինի Իրանի հարևանների և հատկապես Հայաստանի համար, որը ոչ միայն որևէ քաղաքական խնդիր չունի Իրանի հետ, այլ նաև ունի տնտեսական ենթակառուցվածքների այլընտրանքների լրջագույն խնդիր: Եվ սա նաև ենթադրում է, որ Հայաստանը պետք է նամակ հղեր Իրանին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Հայաստանին էժան գազի մատակարարման վերաբերյալ: Առավել ևս, որ Իրանն այս մասին պատրաստակամության վերաբերյալ հայտարարել է դեռևս երկու տարի առաջ՝ ասելով, որ մեկին գազը կարող են վաճառել 400 դոլարով, մյուսին՝ 100 դոլարով, ամեն ինչ կախված է քննարկումներից և բանակցություններից:

Բայց, քանի որ Հայաստանը կախված է Ռուսաստանից, քանի որ Հայաստանի իշխանությունը կախված է ռուսական հովանավորությունից, Երևանը անուշադրության մատնեց իրանյան առաջարկը: Եվ ըստ էության, նույն պատճառով էլ Երևանը այսօր էլ նամակ չի գրի Թեհրան ու վաղն էլ երևի թե չի գրի՝ առաջարկելով քննարկել իրանական գազի մատակարարման հարցը, Հայաստանին ավելի էժան գազ տրամադրելու հարցը: Մինչդեռ այդ դեպքում գուցե կարիք չլիներ նամակ գրել Մեդվեդևին, այլ հենց Մեդվեդևը նամակ կգրեր Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով քննարկել Հայաստանին մատակարարվող գազն էժանացնելու հարցը, որպեսզի Երևանը չանցնի իրանական գազի:

Երևանը, սակայն, 2013 թվականին կնքել, իսկ հետո վավերացրել է «Գազպրոմի» հետ նվաստացուցիչ պայմանագիրը, որի համաձայն՝ պարտավորվել է մինչև 2043 թվականը գնել միայն այն գազը, որը կասի «Գազպրոմը»: Ու քանի դեռ Հայաստանի համար այդ պայմանագիրը գործում է, դա ուղղակի ինդիկատոր է, որ Հայաստանը իր էներգետիկ անվտանգության հարցում չունի ինքնիշխանություն, և այդ անվտանգությունը տնօրինում է «Գազպրոմը»:

Ու քանի դեռ Հայաստանը Մոսկվա նամակ չի ուղարկել այդ պայմանագիրը վերանայելու որոշումով կամ առաջարկով, մնացյալ նամակները վերածվում են ուղղակի խնդրագրերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում