Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

Գյումրեցին ռուս զինվորի նկատմամբ առաջվա սիրալիրը չէ. Շիրակի թեմի առաջնորդ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

– Սրբազան, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները նշում են, որ Պերմյակովը սատանիստ է, պայմանագիր է կնքել սատանայի հետ, գրառում կատարել սոցիալական ցանցում, որ  ծառայում է սատանային և նրան կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց: Արժանահավա՞տ են Ձեզ համար այս փաստերը:

– Ես սատանայապաշտության մասնագետ չեմ և իրենց ծիսական արարողություններին այդքան խորապես տեղյակ չեմ, որ անպայման արյուն պետք է լինի, իսկ ի՞նչ է, ավտոմատովը արյուն չէ, պետք է անպայման դանակով լինի՞: Դրա համար էլ սվինով էր խողխողել խեղճ երեխային, և սա լրիվ տեղավորվում է սատանայապաշտական եթե ոչ ծիսակատարության, ապա սատանային զոհ մատուցելու հետ: Եվ ես առաջին օրվանից էլ ասել եմ՝ սա մարդու գործ չէ:

– Չի՞ ստացվում արդյոք, որ եթե սատանիզմն են առաջ բերում, գործը տանում են փակուղի, և ճշմարտությունը այդպես էլ չենք իմանա, և եթե օրինակ, քաղաքական մոտիվացիա ունի, մենք այդպես էլ չենք իմանա:

– Եթե քաղաքական մոտիվացիա ունի, գնացեք բացահայտեք, հո հոտոտելով կամ ենթադրություններով չի: Քաղաքական մոտիվացիան նշանակում է, որ եթե ինչ-որ մեկի դրդումով այդ մարդը կատարեց այդ հանցագործությունը քաղաքական նպատակով, ուրեմն քաղաքական ուժը կարող էր իրեն կամ փախցներ, կամ կարող էր և ոչնչացնել: Բայց ոչ մեկն է արել, ոչ մյուսը: Եթե ԱՄՆ-ն, Ուկրաինան, Անկարան կամ Բաքուն էր կանգնած դրա հետևում, ուրեմն այդքան հիմա՞ր էին, որ Պերմյակովին չկարողացան կամ ոչնչացնել, կամ փախցնել:

– Սրբազան, լրանում է Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեկ տարին: Այսինքն՝ սատանի՞ստ լինելն էր այս դաժան սպանությունների մոտիվացիան:

– Ով ասաց՝ պարզե՞լ եք, դեռ դատարանը պետք է պարզի, ինչու եք շտապում: Գրեթե բացառված է, որ Պերմյակովը սատանայապաշտ չլինի, դատավարությունը չի վերջացել, նոր սկսվել է: Ինչի՞ց եզրակացրեցիք, որ այդ վարկածը կհիմնավորվի, կարող է և մերժվի այդ վարկածը:

Ես առաջին օրվանից եմ ասել, որ նա սատանիստ է, բայց շատ չէի տարփողում այդ մասին, քանի որ մտածում էի՝ կասեն տերտեր է, վեր կացել, նման կերպ է բացատրում: Իսկ սատանայապաշտությունը մոտիվացիա չէ՞ ձեզ համար: Սա մոտիվացիաներից մեկն է:

– Ըստ Ձեզ՝ կարո՞ղ էր մեկ հոգին այդքան դաժան սպանություններ գործել, դանակով և ինքնաձիգով, և աննկատելի մնար:

– Մեկ հոգին կարող է անգամ հազար մարդ սպանել, իսկ թե կարող էր աննկատ մնալ, չեմ կարող ասել, դա հարևանները պետք է իմանան: Ես ոստիկան չեմ, ես տեղազննությանը չեմ մասնակցել:

– Ռուս զինվորի նկատմամբ Գյումրիում այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ վերաբերմունք փոխվե՞լ է:

– Անշուշտ, փոխվել է, առաջվա նման սիրալիր չեն և զգոն են: Նախկինում ամեն քայլափոխի մի բան հյուրասիրում էին, ծխախոտ, հաց էին տալիս, իսկ հիմա՝ ոչ:

– Ի՞նչ եք կարծում, դատավարության ավարտից հետո հավատը կվերականգնվի՞ ռազմաբազայի, ռուս զինվորի նկատմամբ:

– Սա արդեն ռուսների գործն է, թող ռուսները անեն քայլեր, որպեսզի հավատը վերականգնվի, մենք պե՞տք է վերականգնենք հավատը ռուսի նկատմամբ, ռուսը պետք է վերականգնի: Մեզնի՞ց եք պահանջում  գործողություններ, իրենցից պահանջեք:

– Իսկ ռուսը արե՞լ է քայլեր, որ իր նկատմամբ հավատը վերականգնվի:

– Ես չեմ տեսել, եթե ուրիշը տեսել է, թող ուրիշը վկայի:

– Սրբազան, ընդհանրապես ռազմաբազայի առկայությունը Գյումրիում որքանո՞վ է վտանգում կամ որքանո՞վ է պաշտպանում գյումրեցու անվտանգությունը:

– Միայն գյումրեցու համար չէ այդ ռազմաբազան, այն հանրապետական նշանակություն ունի և հանրապետական մասշտաբի խնդիրներ է լուծում: Այնպես որ, գյումրեցու ապահովության համար չէ, և եթե ուզում եք իմանալ, բոլորովին գյումրեցու ապահովության համար չէ: Գյումրեցին, ընդհակառակը, ավելի անապահով է: Բայց եթե պետք է հանրապետական հարցեր լուծելու համար,  ուրեմն պետք է: Բայց  գյումրեցին չի կարող պատանդ լինել և չպետք է պատանդ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում