Saturday, 25 07 2026
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Քարոզչությու՞ն թե՞ հակաքարոզչություն. քարոզարշավը վերլուծում է փորձագետը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Պարզելու համար, թե քաղաքական որ ուժն ինչպիսի քարոզարշավ անցկացրեց, «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ:

Վերջինիս կարծիքով՝ իշխանական կուսակցություններն ուղղակի ցանկանում են ընտրությունների արժեքն իջեցնել կենցաղային մակարդակի, որպեսզի ցույց տան, թե դրանք կարևոր չեն, իսկ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները փորձում են ընտրություններին քաղաքական բովանդակություն տալ։ «Սա, իհարկե, հիմնավորված է, որովհետև վերջիվերջո քաղաքական կուսակցություններն են մասնակցում՝ Երևանի ավագանու ընտրություններին իրավունք ունեն մասնակցել հենց քաղաքական ուժերը, ուղղակի ընդդիմադիր ուժերի քարոզչությունն ընդհանուր իշխանափոխության կոնտեքստում է: Եվ դա հասկանալով՝ իշխանական կուսակցությունները փորձում են ընտրությունների նշանակությունը իջեցնել, որպեսզի ինչ-որ կերպ նաև խոչընդոտեն ընդդիմադիր քաղաքական ուժերի հաջողությանը: Փորձում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ընդդիմադիր ընտրողները մեծ նշանակություն չտան այս ընտրություններին և ավելի պասիվ գտնվեն, չներգրավվեն այս ընտրական գործընթացին»,- նշեց նա:

Այն հարցին, թե քաղաքական ուժերն ավելի շատ սեփական քարոզչությո՞ւնը, թե՞ հակաքարոզչություն էին անում, փորձագետը պատասխանեց. «Կարելի է տարբեր բաներ ասել. օրինակ Հանրապետական կուսակցությունն անձնավորում է այս ընտրությունները, նրանց քարոզարշավը հիմնված է միայն Տարոն Մարգարյանի վրա՝ իհարկե, սա էլ է դիտավորյալ: Իսկ ընդդիմադիր ուժերի քարոզարշավներն էլ որքան էլ որ տարբերվեն, միևնույն է՝ նրանց համար սա լավ հնարավորություն է գործող ռեժիմին քննադատելու համար: Կոնկրետ Հայ ազգային կոնգրեսի մոտ ավելի մեծ տեղ է գրավում հակաքարոզչությունը, մի փոքր ավելի քիչ՝ «Բարև դաշինքի» և ԲՀԿ-ի մոտ»:

Ինչ վերաբերում է իշխանական ուժերին, ապա Էդգար Վարդանյանի գնահատմամբ՝ նրանց մոտ հակաքարոզչությունն ավելի քողարկված է. «Պատահական չէ, որ անընդհատ հայտարարում են՝ եկեք չքաղաքականացնենք այս ընտրությունները, սրանք քաղաքացիական ընտրություններ են: Նրանք ամեն ինչ անում են, որ ընդդիմադիր էլեկտորատի մոտ ընտրությունների գնալու ցանկություն չլինի, և դրա համար հակաքարոզչությունն ուղղակի չեն անում, որովհետև եթե ակնհայտ հակաքարոզչություն անեն, ապա կարող է իրենց համար հակառակ արդյունք ունենալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում