Wednesday, 22 07 2026
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ

Անպատասխանատվության մեխանիկան

Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Հասարակությունն այդպես էլ ականատես չեղավ հասարակական-քաղաքական լուրջ բանավեճերի: Սրանում, իհարկե, մեծապես առկա է ՀՀԿ պատասխանատվությունը՝ այն առումով, որ իշխող կուսակցությունը կտրականապես հրաժարվեց բանավեճերից, իսկ նախընտրական շրջանում բանավեճի առաջին և կարևոր խնդիրներից մեկը հանրությանը իշխանության և այլընտրանքի տարբերությունը ներկայացնելն է: Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բանավեճից հրաժարվելու մարտավարությունը չի կարող արդարացում լինել մյուս քաղաքական ուժերի համար, առավել ևս, որ ավագանու ընտրությանը մասնակցում է նաև ազդեցիկ իշխանական մեկ այլ ուժ, որը, մեղմ ասած, երկրորդական դերում չի եղել թե իշխանական համակարգում, թե նաև հավակնում է երկրորդական դերում չլինել հետընտրական գործընթացներում:

Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: ԲՀԿ-ն, իհարկե, ՀՀԿ-ի պես կտրականապես չի հրաժարվել բանավեճերից, սակայն, խոշոր հաշվով, ԲՀԿ հմուտ և, կարելի է ասել, հնարամիտ նախընտրական մարտավարության, ինչպես նաև նրա ստվերային և ինչ-որ առումով նաև բացահայտ դաշնակից Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման շնորհիվ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ բանավեճերի հեռանկարը հաջողվեց, ըստ էության, չեզոքացնել, և տեղի չունեցան բանավեճեր, հասարակական-քաղաքական քննարկումներ նաև իշխանության մեջ տարիներ շարունակ առանցքային դերակատարում ունեցած «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Մինչդեռ չէ՞ որ թե նույն Հայ ազգային կոնգրեսը, թե «Ժառանգություն»-ը, թե ՀՅԴ-ն, թե այլ ուժեր կարող էին ԲՀԿ-ի հետ էլ բանավիճել, որովհետև ի վերջո այդ կուսակցությունը մինչ օրս Երևանի ավագանում երկրորդ խոշոր խմբակցությունն ունի: Այլ կերպ ասած՝ բանավեճերի լրջագույն գործընթացի չկայացման պատճառը ոչ միայն ՀՀԿ տարօրինակ մերժումն էր, այլ նաև Հայ ազգային կոնգրես-ԲՀԿ դաշնակցային մարտավարությունը և մյուս քաղաքական ուժերի որոշակի իներտությունը այդ հարցում:

Ի վերջո, եթե իշխանությունը չի գալիս բանավեճի, չէ՞ որ այդուհանդերձ մի քանի ուժեր են ցանկանում լինել իշխանության փոխարեն, և ընտրողը պետք է նաև նրանց միջև ընտրություն կատարեր, հետևաբար անպայմանորեն կարևոր էր բանավեճը նաև նրանց միջև: Ակնհայտ է, որ նախընտրական արշավն այդ տեսանկյունից պարզապես ձախողվել է, չի կայացել, տապալվել է: Ընդհանրապես, սա Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի լավագույն բնորոշիչներից մեկն է: Եվ ընդհանրապես հայաստանյան իրականության՝ ոչ միայն քաղաքական: Հայաստանում բոլորը սիրում են մենախոսել, որովհետև մենախոսության պարագայում պատասխանատվության դերը էապես նվազում է, պատասխանատվության օպերատիվությունն է նվազում, այսինքն՝ ժամանակ է մնում պատասխանատվության տակից դուրս գալու, բազմաբնույթ ուղիներ որոնելու կամ մոգոնելու: Եվ թերևս հենց դա է պատճառը, որ հայաստանյան միջավայրում անպատասխանատվության մթնոլորտը համընդհանուր ախտանիշ է կենցաղից մինչև քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում