Thursday, 23 07 2026
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

«Արմենիա ԹԻ-ՎԻ»-ի գովազդներն հեռարձակվում են օրենքների խախտումներով

Արսեն Հովհաննիսյանը, Սոնա Գրիգորյանը, Գագիկ Հայրապետյանը, Նաիրա Բալաբեկյանը, Սաթենիկ Բաղդասարյանը, Զեմֆիրա Հովասափյանը, Արմինե Բադեյանը, Լիա Հովհաննիսյանը, Սիրան Աֆյանը, Տիգրան Խաչիկյանը, Սերինե Հովակիմյանը, Շուշանիկ Հունանյանը, Նատալյա Իսկանդարյանը, Գրիգոր Բեքմեզյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, երրորդ անձ «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին «Արմենիա Թի-ՎԻ» ՓԲԸ-ի նկատմամբ անբարեխիղճ գովազդ հեռարձակելու համար գրավոր նախազգուշացում կիրառելուն և անբարեխիղճ գովազդի հեռարձակումը արգելելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կլինիկայի (իրավաբանի մասնագիտական հմտություններ) դասընթացի շրջանակներում իրականացված դիտարկումների արդյունքում գտնելով, որ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Արմենիա» կամ «Արմենիա» ՀԸ) կողմից խախտվել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, 15.03.2011թ. Հայցվորները բողոք են ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով՝ հիմնավորելով «Արմենիայի» կողմից վերը նշված օրենքների պահանջների խախտման փաստը և խնդրել են ընդունել վարչական ակտ՝ «Արմենիայի» նկատմամբ նախազգուշացում կիրառելու և անբարեխիղճ գովազդն արգելելու մասին։ Ի պատասխան դիմումի հայտել են, որ Հանձնաժողովը 16.03.11թ. թիվ 014-124 գրությամբ պարզաբանումներ և համապատասխան նյութեր է պահանջել «Արմենիա» հեռուստաընկերությունից և տրված պարզաբանումները համարում է հիմնավոր։

Արմենիայի կողմից հեռարձակման ընթացքում գովազդ է հեռարձակվել մեկ ժամվա ընթացքում ավելի քան 10 րոպե, հովանավորչական գովազդները տևել են ավելի քան 1 րոպե, իսկ հովանավորչական գովազդների միջև հաճախականությունը պակաս է եղել օրենքով նախատեսված 20 րոպեից, իսկ որոշ դեպքերում հովանավորություն պարունակող գովազդները հեռարձակվել են նաև հաղորդումների ընթացքում։

Պատասխանողի պնդմամբ` ՀՀ օրենսդրական ակտով սահմանված չի եղել, թե ինչ է նշանակում մեկ եթերային ժամ, երբ է այն սկսվում, երբ է այն ավարտվում։ Հետևաբար, ՀՌԱՀ-ը իրավասու չէր պատասխանատվություն կիրառելու 3-րդ անձի նկատմամբ, քանի որ իրավական ակտը, լինելով ոչ հստակ շարադրված, չէր տալիս «եթերային ժամ» հասկացության սահմանումը և այդպիսի հասկացությունը չլինելու դեպքում այդ հասկացությունը խախտելու համար պատասխանատվություն կիրառվել չէր կարող։

Դատարանը տվյալ դեպքում ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ գովազդը հեռարձակվել է «Ժամը» լրատվական հաղորդման ընթացքում, որն իր բնույթով ամբողջական լրատվական հաղորդում է` անկախ իր փուլերից։ Այն, որ հաղորդման այս կամ այն հատվածում հաղորդվում են սպորտային լուրեր, դա դեռ չի նշանակում, որ այդ սպորտային լուրերը չեն ներառվում լրատվական հաղորման մեջ, քանի որ հաղորդումը ամրագրված uահմանափակ տևողությամբ նյութ է, որը սկսվում և ավարտվում է որոշակի պահին և քանի դեռ հաղորդումն ավարտված չէ, ապա պետք է դուրս գալ այն կանխավարկածից, որ այդ ժամանակահատվածում ցուցադրված հովանավորչությունը ներառված է եղել լրատվական հաղորդման ծրագրի մեջ, որը հանգեցնում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի խախտմանը։

Սույն գործով Դատարանը փաստել է, որ առկա են եղել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ:

Դատարանը վճռել է հայցը բավարարել ամբողջությամբ. Ոչ իրավաչափ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը։ Որպես հետևանք` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին պարտավորեցնել անբարեխիղճ գովազդ հեռարձակելու համար «Արմենիա Թի-ՎԻ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում և արգելել անբարեխիղճ գովազդի հեռարձակումը։

Իրավաբան.net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում