Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահի և մարզայն խորհուրդների պատգամավորների ընտրությունների դիտորդների գրանցման մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես ասվում է ԿԸՀ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում, բոլոր քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները, որոնք մտադիր են դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ կամ լուսաբանել դրանք, ապրիլի 27-ից սկսած` կարող են դիմումներ ներկայացնել Քաբուլում ԿԸՀ-ի արտաքին կապերի բաժին կամ ԿԸՀ-ի մարզային բաժանմունքներ:
Ընտրությունները կանցկացվեն 2014 թվականի ապրիլի 5-ին:








































