Wednesday, 22 07 2026
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Նորոգվել ու կահավորվել է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքը քաղաքացիներին այսուհետ կսպասարկի նորոգված ու ավելի բարեկարգ հարկաբաժնում: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բաժանմունքի վերաբացման առիթով պոլիկլինիկա է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալը քաղաքապետարանի ա ռողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի և պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է բաժանմունքի տարածքում, ծանոթացել նորոգումից հետո ստեղծված պայմաններին: Հարկաբաժնի զննասենյակները նաև նոր գույքով են համալրվել:

Շնորհավորելով  պոլիկլինիկայի աշխատակազմին բաժանմունքի նորոգման առիթով՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ թիվ 8 պոլիկլինիկայի բուժանձնակազմը մայրաքաղաքում լավագույններից է ինչպես մասնագետների, այնպես էլ մատուցած ծառայությունների առումով և շնորհակալություն է հայտնել ներկաներին` բնակչությանը բարեխղճորեն և բարձրորակ սպասարկելու համար: Քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունները, այդ թվում և բնակչության սպասարկման առաջնային օղակ հանդիսացող պոլիկլինիկաները, այսուհետ ևս կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցնում եմ, որ մեր բուժհաստատությունների նկատմամբ որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը շարունակական է լինելու: Տարեցտարի ավելի նորոգ, բարեկարգ շենքային պայմաններ ենք ունենալու` մասնագիտական տեսակետից առավել հագեցած ծառայություններով»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի նկատմամբ քաղաքային իշխանությունների դսևորած ուշադրության և հոգատարության համար` վստահեցնելով, որ պոլիկլինիկայի անձնակազմն այսուհետ ևս կարդարացնի քաղաքացիների սպասելիքները`հավատարիմ մնալով բժշկի կոչմանն ու երդմանը: Տնօրենը հատկանշել է, որ 2011 թվականի համեմատությամբ 2015թ. առանձին ուղղություններով կրկնապատկվել են քաղաքացիների այցելությունները համաբուժարան, ինչը խոսում է բուժհաստատության նկատմամբ վստահության ավելացման մասին: Թիվ 8 պոլիկլինիկան 2014 թվականին վերազինվել է ժամանակակից ռենտգեն սարքավորմամբ, սոնոգրաֆիկ, ակնաբուժական հետազոտության և այլ սարքավորումներով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում