Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ներկայացուցչին

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել նույն օրը մեկնարկելիք՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ ակտիվ քննարկումների միջոցով Հայաստանը և Եվրոպական միությունը կկարողանան համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:

Նախարար Նալբանդյանը կարևորել է ԵՄ խորհրդի որոշումը, որն արտացոլում է գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության և արդյունավետ կառավարման ոլորտներում նրանց հանձնառությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությանը։

Նախարար Նալբանդյանը ԵՄ բարձր ներկայացուցչին տեղեկացրել է երեկ Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի և դրա նախնական արդյունքների մասին։

Զրուցակիցներն անդրադարձել են ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մի շարք այլ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կատարման ընթացքը:

Հայաստանի ԱԳ նախարարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ֆեդերիկա Մոգերինին կրկին անգամ ընդգծեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան այցելելու հրավերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում