Ֆրանսիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին հավանություն է տվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարացնելու մասին օրինագծին։
Օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունն էր, որին հավանություն էր տվել կառավարությունը և ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նոյեմբերի 14-ին: Այն նախատեսում է, մասնավորապես, անվտանգության ծառայությունների աշխատակիցների լիազորությունների ընդլայնում՝ հայտնում է Interfax-ը։








































