Tuesday, 14 07 2026
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան

Գյումրիում տասը քարաշեն տնակների տերեր ստացան հասցեներ

Գյումրիում կան ավելի քան երկու հարյուր տնակներ, որոնք ժամանակի ընթացքում բնակիչ տնակատերերի կողմից քարապատվել են, ավելացվել կոմունալ հարմարություններ, ու վերածվել փաստացիորեն սեփական տան, սակայն մինչ այսօր շարունակվում են մնալ տնակի կարգավիճակում: Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ, այդ երկու հարյուր ընտանիքներից տասն ընտանիքի հանդեպ կայացվեց որոշում, որով վերջիններս դարձան իրենց տնակների սեփականատեր:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ընտրվել են այն ընտանիքները, որոնց զբաղեցրած տարածքները կարելի է օտարել և այդտեղ չի գործում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված արգելքները, նաև այդ տարածքները չեն հանդիսանում քաղաքի համար մոտակա ժամանակահատվածում քաղաքաշինական աշխատանքների համար ենթակա տարածքներ:

«Միաժամանակ, նաև ուշադրություն ենք դարձրել, որպեսզի այդ տնակներն ապահովված լինեն գոնե նվազագույն կոմունալ կենցաղային պայմաններով. ջուր, կողյուղի, բաղնիք, զուգարան»,- մանրամասնում է պարոն Գասպարյանը և հավելում, որ ըստ գործընթացի, այս ընտանիքները գնալու են Կադաստրի պետական կոմիտե, ու գրանցվելու են այնտեղ, իսկ համայնքն էլ իր կողմից կտրամադրի հասցեները:

Անդրադառնալով կանաչ գոտիներում տեղադրված տնակներին, պարոն Գասպարյանը նշեց, որ առաջիկայում ուսումնասիրվելու են այդ տարածքները ևս, և եթե դրանք արդեն համարվեն անվերականգնելի տեխնիկական միջոցով, ապա դրանց հարցը ևս կլուծվի. դրանք ևս կներկայացվեն համապատասխան առաջարկությունների տեսքով հաստատման, ու այդ տնակատերերը ևս հնարավոր է կարողանան դառնալ իրենց քարաշեն կամ քարապատ տնակների սեփականատեր:

5c3b8ed1-7b53-4059-ad04-b2828c425603

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում