Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Ինքնաթիռ ոչնչացնելու և հայ-ռուսական ՀՕՊ համակարգն օգտագործելու որոշումն ընդունելու է հայկական կողմը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել համատեղ Հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր և պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին հանձնարարել է բանակցություն սկսել այդ հարցի շուրջ: Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք փաստը, որ Հայաստանն ու Ռուսաստանը, փաստորեն, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ են ստեղծելու:

– Թեպետ նման համակարգ արդեն իսկ գործում է, սա Հայաստանի համար լավ լուր է: Սա ուղղված է միայն մեկ խնդրի՝ Հայաստանի օդային տարածքը պաշտպանելու համար է: Եթե Թուրքիան հարձակվի, այո՛, դա կլինի ուղղված իր դեմ, եթե մեկ այլ պետություն հարձակվի, ապա այդ պետության դեմ ուղղված կլինի: Հակաօդային պաշտպանական համակարգը պաշտպանում է Հայաստանի օդային տարածքը:

Մենք դեռ 1992 թվականից դիմել ենք Ռուսաստանին, քանի որ երբ Ռուսաստանի բանակը փլուզվեց Խորհրդային Միության հետ, և Ռուսաստանը որոշում ընդունեց, որ բանակը այստեղից պետք է հանի, մեր օդային տարածքը մնաց բաց: Մենք այդ ժամանակ չունեինք համապատասխան մասնագետներ, տեխնիկական սարքավորումներ, որպեսզի ապահովեինք հակաօդային պաշտպանությունը: Անձամբ ես 92թ. հանդիպել եմ Ռուսաստանի գենշտաբի հետ, դրանից հետո հանդիպել եմ ԱՊՀ երկրների միացյալ ուժերի գերագույն հրամանատարին և այդ հարցն առաջ եմ քաշել, որպեսզի մենք հակաօդային պաշտպանության համակարգը համատեղ օգտագործենք: Դրանից հետո ԱՊՀ շրջանակներում ձևավորվեցին միացյալ հակաօդային պաշտպանության ուժեր, դրանից հետո մենք հայ-ռուսական հարաբերություններում ձևավորեցինք և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն՝ մենք ձևավորեցինք միացյալ՝ ռուսական և հայկական հակաօդային պաշտպանության հրամկետ:

Դեռևս 1994թ. Ռուսաստանն այստեղ բերեց և տեղակայեց ինքնաթիռներ՝ ՄԻԳ-23, որից հետո մենք խորացրինք համագործակցությունը, 1998թ. այստեղ բերեցինք ժամանակակից ինքնաթիռներ՝ ՄԻԳ-29 և համակարգ S-300, որն առաջինն է տարածաշրջանում: Տարածաշրջանում որևէ մի պետություն չունի այդպիսի հզոր և կազմակերպված հակաօդային պաշտպանության համակարգ:

– Հաշվի առնելով, որ սա հայ-ռուսական համատեղ համակարգ է, ԼՂ օդային տարածքը որքանո՞վ է պաշտպանում:

– Դա այլ հարց է: Այս համակարգը ձևավորված է ապահովելու Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Բայց պետք է մի բան հասկանանք, եթե ուժեղանում է Հայաստանի օդային տարածքը, ապա ուժեղանում է նաև ԼՂ օդային տարածքը: Որպեսզի ամեն ինչ հստակ հասկացվի, ուզում եմ մի բան շեշտել. ինքնաթիռ ոչնչացնելու և այդ համակարգն օգտագործելու որոշումն ընդունում է հայկական կողմը:

 

Ավելին՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում