Portaltele.com.ua-ի փոխանցամբ՝ iPhone 6s-ի ու iPhone 6s Plus-ի վաճառքի ռեկորդային տեմպերը, որոնք գրանցվել են վաճառքի հանվելուց հետո, դանդաղել են։ Նման եզրահանգման են եկել շվեյցարական Credit Suisse ներդրումային բանկի վերլուծաբանները։
Ընկերությունը 2016 թվականին iPhone-ի վաճառքի ցուցանիշը 242 միլիոնից նվազեցրել է մինչև 222 միլիոնի։ Ընկերությունը, վկայակոչելով Apple ընկերությունում իր աղբյուրները, հայտնել է, որ այն 10 տոկոսով նվազեցրել է իր սմարթֆոնների բաղադրատարրերի պատվերները։








































