Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար

Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստա նի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչներ:

Այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ԻԻՀ պետական պաշտոնյաների հետ: Մասնավորապես, Կարեն Ճշմարիտյանը կհանդիպի ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի, ԻԻՀ էկոնոմիկայի (տնտեսական հարաբերությունների) և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիայի, ԻԻՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի, ԻԻՀ առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ:

Իրանցի պաշտոնյաների հետ կքննարկվեն երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, ինչպես նաև տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցությանը, ԻԻՀ հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նոյեմբերի 9-ին` օրվա երկրորդ կեսին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակությունը, ինչպես նաև 65 հայ գործարարներ Թեհրանում կմասնակցեն Իրան-Հայաստան գործարար համաժողովին: Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենա «Տարածաշրջանային հնարավորությունների խաչմերուկում համագործակցությունների միավորում» թեմայով քննարկում, կներկայացվեն «Իրանի գործարար միջավայրը» և «Հայաստանի գործարար միջավայրը» խորագրով շնորհանդեսներ, ինչպես նաև «Առևտրի և ներդրումների ոլորտային հնարավորությունները» խորագով Էներգետիկայի, Ֆինանսաբանկային համակարգի, տրանսպորտի և լոգիստիկայի վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:

Գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը (Export Insurance Agency of Armenia ICJSC) և Իրանի Արտահանման Երաշխավորության Հիմնադրամը (Export Guarantee Fund of Iran) կստորագրեն ՀՀ և ԻԻՀ միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության Փոխըմբռնման հուշագիր:

Նախատեսված են նաև Հայաստանի և Իրանի գործարարների անհատական հանդիպումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում