Tuesday, 14 07 2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Սիրիայում ՌԴ օդային հարվածների նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը մնաց անհայտ

Երբ Հայաստանում ստեղծվում էր Սփյուռքի նախարարությունը, բոլորը միաբերան պնդում էին, որ այդպիսի նախարարության ստեղծման կարիք չկա, քանզի կա Արտաքին գործերի նախարարություն, որն ունի Սփյուռքի վարչություն, որը և զբաղվում է Սփյուռքի խնդիրներով: Այն ժամանակ կարծիք կար, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է Հրանուշ Հակոբյանին նախարարական պորտֆել տալ, և այլ նախարարական պաշտոն չգտնելով՝ որոշել է նոր նախարարություն ստեղծել հատուկ նրա համար: Բայց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր գործունեությամբ հասավ նրան, որ իր ղեկավարած կառույցը վերածվել է Սփյուռքի նախարարությանը կից մի վարչության, իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համատեղության կարգով նաև ԱԳ նախարար է:

Շաբաթներ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը հարց ուղղեց կառավարությանը, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով, և այն ինչ ազդեցություն է ունեցել սիրիահայերի վրա:

Թվում է, թե այս հարցին պետք է պատասխաներ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, և հայ պատգամավորներին ներկայացներ, թե տարածաշրջանում ինչ իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը՝ ինչպիսին է Հայաստանի վերաբերմունքը այդ գործողությունների նկատմամբ, ինչ զարգացումներ է Հայաստանը սպասում այդ միջամտության արդյունքում, և գուցե հույս հայտներ, որ այդ միջամտությունը կարող է ինչ-որ կերպ օգնել սիրիահայությանը առաջիկայում ավելի խաղաղ և անվտանգ կյանքի ակնկալիք ունենալ:

Բայց ի զարմանս բոլորի և ի հակադրություն պարզ տրամաբանության՝ այդ հարցին պատասխանեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով հայտարարեց, որ սիրիահայության վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վատ, որ հայկական թաղամասերը հրետակոծվում են, ինչի արդյունքում միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում կա չորս զոհ, այդ թվում՝ մայր և որդի, մի ծեր կին և 14 տարեկան մի աղջնակ, որ սիրիահայերին համայնքի պատասխանատուները քարոզում են, որ համայնքը լքելու դեպքում նրանք պետք է տեղափոխվեն Հայաստան, իսկ Շվեդիայում սիրիահայերը 1,5 տարվա ընթացքում կարողացել են եկեղեցի բացել, մի բան, որ չէր հաջողվում տեղի համայնքին տասնյակ տարիներ շարունակ: Մի խոսքով, միանգամայն ապաքաղաքական պատասխան:

Ի՞նչ կապ ունի տիկին Հակոբյանի պատասխանը Տաճատ Վարդապետյանի հարցի հետ, ո՞ւր մնացին այստեղ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները, որ նրա հարցի հիմնական իմաստն էր: Բայց սփյուռքի նախարարը չէր կարող պատասխանել իր ոլորտին, իր իրավասությանը չվերաբերող հարցի, և նրանից ավելին չէր էլ կարելի սպասել: Վարդապետյանի հարցին պետք է պատասխաներ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բայց Նալբանդյանի ղեկավարած հաստատության վարքագծից կարելի է կարծել, որ այն վերածվել է Սփյուռքի նախարարության մի վարչության, կամ առնվազն Նալբանդյանը խնդիր է դրել ապացուցելու, որ իր ղեկավարած կառույցը ավելի լավ Սփյուռքի նախարարություն է, քան Հրանուշ Հակոբյանինը:

Ասվածի լավագույն վկայությունը ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջն է, որի վերևի գրությունը՝ «ՀՀ Արտաքին գործերի նախարարություն», եթե չլինի, կարելի է կարծել, որ մտել ենք հենց Սփյուռքի նախարարության ֆեյսբուքյան էջ: Ինչ է ներկայացվում այդ ֆեյսբուքյան էջում: Ամենաթարմ օրինակը հոկտեմբերի 27-ի ամսաթվով դրված մամուլի հաղորդագրությունն է Լիբանանի Կուսլիկ քաղաքի Սուրբ Ոգու համալսարանում անցկացված «Հայաստանի օր» անունով միջոցառման մասին, որին ներկա է եղել այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նշվում է, որ այս միջոցառման ժամանակ եղել են նաև երաժշտական կատարումներ, ասմունքի անհատ կատարողները բանաստեղծություններ են արտասանել, իսկ պարի խմբերը պարել են, և որպես ասվածի ակնհայտ ապացույց ներկայացված է պարախումբը պատկերող լուսանկարը:

Մյուս լուրն այն մասին է, որ հոկտեմբերի 23-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը աշխատանքային այցով եղել է Ռեջիո Էմիլիա քաղաքում, որտեղ ներկա է գտնվել գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Այսպիսի՝ մշակութային և Սփյուռքի գաղթօջախների կյանքին առնչվող միջոցառումների մասին պատմող հաղորդագրություններ էջում բազմաթիվ են, բայց դժվար է գտնել որևէ տեղեկություն Հայաստանի վերաբերմունքը այս կամ այն, գոնե տարածաշրջանային նշանակության իրադարձության վերաբերյալ արտահայտելու մասին:

Լավ է, որ Հայաստանի դեսպանները ներկա են լինում Սփյուռքում տեղի ունեցող նման մշակութային, գիտակրթական միջոցառումների, բայց պետք է նկատի ունենալ, որ ԱԳ նախարարությունը առաջին հերթին քաղաքական կառույց է, որի հիմնական նպատակը աշխարհում կատարվող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման ձևակերպումն ու ներկայացումն է: Եվ եթե Էդվարդ Նալբանդյանը չի պատասխանում պատգամավորի այն հարցին, թե ինչպես է Հայաստանը վերաբերվում Սիրիայում Ռուսաստանի իրականացվող ռազմական գործողություններին, ապա ավելի լավ կլինի, եթե ընդհանրապես այդ նախարարությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ դեսպանատները լինեն Սփյուռքի նախարարությանը կից, ինչը նրանց չի զրկի զբաղվելու այն նույն աշխատանքով, ինչով նրանք զբաղված են եղել մինչև այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում