BBC-ի փոխանցմամբ՝ Ջեբ Բուշը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին, ներողություն է խնդրել Ֆրանսիայի ժողովրդից, նախորդ շաբաթ Կոլորադո նահանգում անցկացված բանավեճերի ժամանակ ֆրանսիական աշխատանքային շաբաթվա տևողության վերաբերյալ կատակելու համար։
Բուշը հայտարարել է, որ ցանկացել է միայն քննադատել իր մրցակից Մարկո Ռուբիոյին, որ նա չափազանց շատ ժամանակ է ծախսում ընտրական կամպանիայի վրա, որը խանգարում է Սենատում նրա աշխատանքին։
Նա հայտարարել է, որ Ռուբիոն Սենատի գործերին հատկացնում է «ֆրանսիական աշխատանքային շաբաթվա» չափ ժամանակ, այսինքն՝ երեք օրից ոչ ավելի։ Ջեբ Բուշի այդ հայտարարությունը հարուցել է Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի ու ֆրանսիական ԶԼՄ-ների զայրույթը։









































