Որբ ուլիկ Բոքսերը դարձել է ավստրալական իրավապահ մարմինների նոր աշխատակիցը, հայտնում է Mashable-ը: Ձագուկը «ծառայության է անցել» Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության փրկարարական գործողությունների և ոստիկանության վնասազերծման հարցերով ստորաբաժանումում:
Բոքսերն արհեստական սնունդ է ստանում: Ձագուկին ապաստան են տվել մոր սատկելուց հետո:
Ոստիկանության սպա Բրենոն Չարլթոնի խոսքով՝ իրենք շատ են սիրում ձագուկին: «Դժվար է նրան չսիրել»,- ասել է նա և նշել, որ ուլիկը զբոսնում է տեղամասով և քնում է աթոռների տակ:








































