Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հովիկ Աբրահամյանը չհերքեց, որ բյուջեն չի կատարվելու

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ըստ էության չհերքեց, որ այս տարի բյուջեն չի կատարվելու: Նա ասաց, որ այդ հարցին կանդրադառնա տարեվերջին:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2015թ. բյուջեի եկամտային մասին, որը, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ չի կատարվի: Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ընդամենը 692 միլիարդ դրամ և մինչև տարեվերջ դեռ պետք է հավաքագրվի 460 միլիարդ դրամ: Այսինքն՝ վերջին չորս ամիսներին պետք է հավաքագրվեն նախորդ ամիսներից 30-40 տոկոսով ավելի շատ եկամուտներ, տվյալ դեպքում՝ հարկեր և տուրքեր, որպեսզի բյուջեի եկամուտների մասն ապահովվի: Բայց քանի որ Հայաստանի թե ներքին, թե արտաքին առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ ներկրումը գնալով նվազում է, անիրատեսական է դառնում, որ այս տարի հնարավոր կլինի բյուջեով նախատեսված եկամուտներն ամբողջությամբ հավաքագրել, ինչն էլ այսօր մեզ հետ զրույցում չհերքեց Հ. Աբրահամյանը: «Մենք այդ հարցին կանդրադառնանք տարվա վերջին: Ամեն ինչ անում ենք՝ չվնասելով գործարարին, տնտեսական դաշտին, որ ապահովագրենք մեր եկամուտները: Բայց որևէ ծրագիր չի կրճատվի»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Այսինքն՝ Հ. Աբրահամյանն ասում է, որ եթե բյուջեի եկամտային մասը չկատարվի, միևնույն է՝ ծախսային մասը կփորձեն պահպանել: Բայց վարչապետի այս կարճ հայտարարության մեջ մի հետաքրքիր դրվագ էլ կա՝ «ամեն ինչ անում ենք՝ չվնասելով գործարարին, տնտեսական դաշտին»:

Նշենք, որ երկու շաբաթ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գրեթե նման մի հայտարարություն արել է նաև ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: «Վարչարարական ջանքերն ուղղվելու են պետական բյուջե՝ վճարվող եկամուտների կատարման ապահովմանը, բայց, իհարկե, այդ ջանքերը լինելու են խելամտության սահմաններում, որպեսզի Հայաստանում որևէ խոչընդոտ չստեղծվի տնտեսական գործունեության առումով»,- ասել էր Վ. Միրումյանը:

Եթե մի խնդրի կամ մի երևույթի մասին խոսում են երկրի վարչապետն ու ֆինանսների փոխնախարարը, ուրեմն խնդիրը լուրջ է: Տվյալ հայտարարություններն ուշագրավ են այն առումով, որ այս պաշտոնյաները փորձում են հերքել, որ հարկերը հավաքելու և բյուջեն լցնելու համար գործարարներին ու տնտեսվարողներին պարզապես հարկային տեռորի են ենթարկում: Իհարկե, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ արտոնյալ գործարարներին, այն գործարարներին, ովքեր անմիջապես չեն վայելում իշխանությունների հովանավորությունը:

Հայտնի է, որ բազմաթիվ գործարարներ հարկային ծառայությունների հետ գտնվում են դատական գործընթացների մեջ, քանի որ իրենց ներկայացվել են տասնյակ, անգամ հարյուրավոր միլիոնավոր դրամների տույժ-տուգանքներ: Վերջին շրջանում հաճախակի են դարձել նաև ֆինանսական խնդիրների, այդ թվում նաև հարկային խնդիրների պատճառով հայտնի գործարարների ինքնասպանությունները: Ու փաստորեն բյուջեն լցնելու համար գործարարներին հարկային տեռորի ենթարկելն այնքան տարածված երևույթ է դարձել ու արդեն մարդկանց կյանքեր է տանում, որ անգամ վարչապետն ու ֆինանսների փոխնախարարը փորձում են նախապես զգուշացնել, որ նման բան չկա:

Իսկ այս տարի անգամ հարկային տեռորը չի փրկելու մեր բյուջեն, քանի որ արդեն իսկ ակնհայտ է, որ եկամտային մասը չի կատարվելու: Եթե նախորդ ութ ամիսներին յուրաքանչյուր ամսվա կտրվածքով միջինը հավաքվել է մոտ 90 մլրդ դրամ, ապա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է ամսական հավաքվի առնվազն 120-130 մլրդ դրամ, որ բյուջեի եկամտային մասն ապահովվի: Իսկ դա արդեն անհնար է: Ճիշտ է, դեռ պաշտոնական տվյալները չկան, բայց մեր տեղեկություններով՝ սեպտեմբեր ամսվա հավաքագրումների մակարդակը ավելին չէ, քան նախորդ ամիսներինը՝ այն գրեթե 90 մլրդ դրամի սահմաններում է: Այնպես որ՝ արդեն վստահաբար կարելի է ասել, որ այս տարի հարկային եկամուտները չեն կատարվելու: Իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրականացվեն բյուջեով նախատեսված ծախսերը: Արդյոք սեկվեստոր՝ բյուջեի ծրագրերի կրճատում չի՞ լինելու: «Ոչ»,- պատասխանեց Հ. Աբրահամյանը:

Իսկ ի՞նչ միջոցներով են իրականացվելու ծրագրերը, եթե եկամուտները չեն բավարարում: «Ես հիմա չեմ շտապում կարծիք հայտնել. երբ գումարները չհավաքագրվեն, այն ժամանակ կանդրադառնանք»,- եզրափակեց Հ. Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում