Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան շուտով խորհրդակցություններ են անցկացնելու Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Բոգդանովը։
Նա հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ-ը պատրաստ է թուրքական կողմի հետ շարունակել մերձավորարևելյան խնդիրների ողջ համալիրի շուրջ խորհրդակցությունները՝ շփման եզրեր գտնելու նպատակով։
Բոգդանովը հայտնել է, որ այդ խորհրդակցությունները կանցկացվեն առաջաիկա օրերին և որ դրանց ժամանակ առարկայական քննարկումներ են ծավալվելու ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։









































