Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ թոքային վարակի բուժման կուրս է անցել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՀԱՀ նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունը:
«Նա այսօր դուրս է գրվել, քանի որ առողջական վիճակը բարելավվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հինգշաբթի ՀԱՀ նախկին նախագահին այցելել է երկրի գործող նախագահ Ջեյկոբ Զուման: Մանդելան հոսպիտալացվել էր շուրջ 3 շաբաթ առաջ:








































