Բալետի հայտնի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան Մոսկվայի ռեստորաններից մեկում շպագատով հասել է ջահին և կոտրել այն, հայտնում է starslife.ru-ն: Պարուհին չի հոգնում իր շպագատը ցուցադրելուց` հրապարակելով լուսանկարներ:
Որոշելով երկրպագուներին և ռեստորանի հաճախորդներին ցուցադրել իր գերազանց ֆիզիկական պատրաստվածությունը, նա այնքան է բարձրացրել ոտքը, որ պատահմամբ հարվածել է բաժակներից պատրաստված ջահին և կոտրել այն:
Վոլոչկովան պնդում է, որ ռեստորանի անձնակազմը ներել է իրեն այդ արարքի համար:










































