Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը որոշել է վաճառել Թբիլիսիի մայրուղու վրա` օդանավակայանի ճանապարհին գտնվող կենտրոնական գրասենյակը, հաղորդում է Vzglyad-ը:
Արժեքը 3.5 մլն դոլար է: Կուսակցությունում ասում են, որ որոշել են տեղափոխվել նոր` կենտրոնին մոտ գրասենյակ:
Նշենք, որ կուսակցության ներկայիս գրասենյակը զարդարված է ԵՄ-ի, Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով: Դեպի այն տանող ճանապարհն անցնում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի անվան փողոցով: Չնայած որ գրասենյակը հեռու է կենտրոնից` Սաակաշվիլիի ընդդիմադիրները դրա մոտ մշտապես բողոքի ակցիաներ են անցկացնում:








































