Monday, 27 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Ֆիլ Հիթը 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն բոդիբիլդեր

ԱՄՆ-ում կայացավ բոդիբիլդինգի ուժեղագույն առաջնությունն աշխարհում` «Միսթեր Օլիմպիա»-ն: 50-րդ «Միսթեր Օլիմպիա»-ի տղամարդկանց գերծանր քաշայինների պայքարում ֆավորիտը մրցաշարհի քառակի և գործող չեմպիոն Ֆիլ Հիթն էր:

Երկրորդ տեղն անակնկալ կերպով զբաղեցրեց Դեքսթեր Ջեքոնը, ով այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, հրաշալի մարզավիճակում էր գտնվում: Առաջին եռյակը եզրափակել է Շոուն Ռոդենը: Հանդիսականները նույնքան դժգոհ էին նաև Դենիս Ուոլֆի` 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու փաստից: Եգիպտոսը ներկայացնող Մեծ Ռեմին 5-րդ տեղում է:

«Չէի վախենում ծանրաբեռնված աշխատանքից ու գիտեի, որ հնարավոր է հասնել նման հաջողության: Դրա արդյունքում է, որ տեսնում եք այս ամենը հիմա:

Դեռ մամլո ասուլիսի ժամանակ ասացի, որ Դեքսթերը ֆանտաստիկ վիճակում է: Նա 45 տարեկան է, բայց գերազանց մարզավիճակում է գտնվում: Դեռ ետնաբեմում էի դա նրան ասել»,- նշել է Հիթը:

Նշենք, որ այս տարի մրցմանը չէր մասնակցում Ֆիլ Հիթի անմիջական մրցակից Կայ Գրինը, որի հետ կապված սկանդալային պատմության հետ կապված պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Գրինը բոդիբիլդինգի համաշխարհային ֆեդերացիայից պահանջել է, որ մրցման ժամանակ բեմում լինի սեղան, որի վրա ցուցադրված կլինեն իր` սպորտային սնունդի նորաստեղծ բրենդի նմուշները: Նա պահանջել է դա կատարել անվճար ու անմիջապես մերժում ստացել:

Այնուհետև Կայը երկար ժամանակ հրաժարվել է մրցաշարին մասնակցության պայմանագիր ստորագրել: Արդյունքում` սահմանված ժամկետը լրացել է, և Կայ Գրինը բաց է թողել «Միսթեր Օլիմպիա»-ն:

1. Ֆիլ Հիթ – պարգևավճարը` 400.000 դոլար
2. Դեքսթեր Ջեքսոն – պարգևավճարը` 200.000 դոլար
3. Շոուն Ռոդեն – պարգևավճարը` 100.000 դոլար
4. Դենիս Ուոլֆ – պարգևավճարը` 55.000 դոլար
5. Մեծ Ռեմի – պարգևավճարը` 45.000 դոլար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում