Saturday, 25 07 2026
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Բովանդակ անկախություն

Հայաստանի հանրապետությունն վաղը կդառնա 24 տարեկան: Այդ տարեդարձը, սակայն, հայաստանցիների մեծ մասը նշելով ի սրտե` այնուհանդերձ դիմավորում է հակասական զգացումներով: 24-ամյա պետությունն ավելի ամրանալու փոխարեն, հաղթահարելով պատերազմական դժվարություններն ու թվում է, թե կանգնելով խաղաղության երանելի, սպասված ճանապարհի վրա, որպեսզի նվաճումը նվաճման հետևից արձանագրի պետականաշինության գործում, իրականում գնաց լրիվ հակառակ ուղով, և այսօր մենք 24-ամյա տարեդարձը նշում ենք այնտեղ, որտեղից դուրս էինք եկել:

Խոսքը, բնականաբար, դեպի ԵՏՄ, իսկ իրականում պարզապես պուտինյան սովետական միություն գնալու որոշման մասին է, որ 2013թ․անկախությունից մի քանի օր առաջ հռչակվեց, և որը արդեն մի քանի օր է հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում մարսել, կուլ տալ: Եվ կուլ չի էլ տալու: Եվ թույլ չի տալու ոչ մեկին կուլ տալ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Չնայած տոնը ծանրացավ ինչ-ինչ իրադարձություններով, որոնք էլ իրենց հերթին հետևանքն են պետականության ընթացքի դեգրադացման, առաքինությունների փոխարեն ստոր բնազդների խրախուսման վրա հիմնված կառավարման, այնուհանդերձ այդ ամենն ընդամենը ժամանակավոր են, և Հայաստանի քաղաքացին անպայման տեր է կանգնելու պետականությանն ու ինքնիշխանությանը:

Դա տոնական պաթետիկ լավատեսություն չէ: Դա հասարակության մեջ տեղի ունեցող խմորումներից արված եզրահանգում է: Այդ խմորումները շատ դանդաղ են ընթանում, ընթանում են դժվար, բարդ, լղոզվում են, շահարկվում, խաղարկվում, սակայն դրանք, ի վերջո, հանգելու են մի ընդհանուր նպատակի, և այդ նպատակի շուրջ ձևավորվելու է Հայաստանի ինքնիշխանության կորիզը: Դժբախտաբար, դրա համար պետք էր անկախությունից 24 տարի անց հասնել այնտեղ, որտեղից դուրս էինք եկել: Ցավոք սրտի, հենց այդ արատավոր շրջանն էր պետք կատարել` հասկանալու համար, որ գնում են սխալ ուղով, որ գնում ենք ոչ թե առաջ, այլ պտույտ ենք կատարում հետ: Բայց գոնե հիմա կարծես թե բոլորը հասկացել են դա, իսկ չհասկացողներն էլ ստիպված են լռել, որովհետև այլևս չունեն որևէ մոլորեցնող կամ շահարկվող փաստարկ:

Հայաստանը` որպես պետություն, իր 24-ամյակը դիմավորում է բարոյա-քաղաքական անկման վիճակում, սակայն քաղաքացիական վերելքի պայմաններում: Այս անկումն ու վերելքը անհամեմատելի մեծություններ են այժմ՝ ցավոք, ոչ հօգուտ վերելքի, սակայն մյուս կողմից` այդ վերելքն աննախադեպ է իր բովանդակությամբ, իսկ Հայաստանի անկախությանը միշտ պակասել է հենց դա՝ բովանդակությունը: Անկախության գրեթե առաջին տարիներից այն մղվել է հետին պլան և տարեցտարի թաղվել ավելի խորը: Հիմա կարծես թե անկախության բովանդակությունը դուրս է բերվում հրապարակ, և 24-ամյակի ժամանակահատվածային հակասականությամբ հանդերձ, արդեն հերթական տարեդարձն է՝ վերջին չորս-հինգ տարեդարձերի շարքում, որն ուղեկցվում է անկախության բովանդակությամբ, փոքր, բայց տարեցտարի կայացող և հաստատուն բովանդակությամբ:

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության բովանդակային անկախությունը, որը անխուսափելիորեն վերածվելու է քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական ինքնիշխանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում