ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հայտնի սանրվածքն իսկական է։ Եվ նա դա ապացուցել է՝ գրում է New York Post-ը։
Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ միլիարդատերը թափահարել է թերթն ու ասել, որ դրանում իրեն մեղադրել են կեղծամ կրելու համար։
Դրանից հետո նա մի աղջկա է կանչել առջևի շարքից և խնդրել նրան ստուգել, մազերն իրակա՞ն են թե՞ ոչ։
«Կարծում եմ՝ այդպես էլ կա»,- ասել է աղջիկը, որից հետո Թրամփը թերթը նետել է ամբոխի մեջ։
Ավելի վաղ Ռիկի Մարտինը կոչ էր արել լատինաամերիկացիներին միավորվել ընդդեմ Թրամփի՝ լատինաամերիկացի լրագրողի հետ միջադեպից հետո։








































