Հետազոտողները ցորեն աղալու համար գործածել են հին սանդեր և այլ գործիքներ, որոնք ավելի քան 12.5 հազար տարեկան են, և հաց են պատրաստել այնպես, ինչպես մեր հեռավոր նախնիները: Համապատասխան հոդվածը հրապարակված է PloS One պարբերականում:
Բույսերը սկսել են ընտանի դարձնել մոտ 10.5 հազար տարի առաջ, ինչը նշանակում է, որ նախկինում մարդիկ վայրի խոտաբույսեր են օգտագործել սնունդ պատրաստելու համար:
Այսպես՝ հին խոտաբույսերի հատիկները աղացել են քարե սանդերով: Ստացված ալյուրը մաղվել է խոշոր անցքերով մաղով: Հացի համար խմորը եղել է առանց թթխմորի: Այն թխվում էր խարույկի քարածխի վրա:
Այս գործընթացը վերականգնող գիտնականները պնդում են, որ դրա համար մեծ ֆիզիկական ջանքեր են անհրաժեշտ: Ամենաբարդը վայրի խոտաբույսերի հատիկները հավաքելն է:








































