Saturday, 25 07 2026
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
18:40
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Առաջին կուրսում սովորող սահմանամերձ 30 համայնքների ուսանողների ուսման վարձը կզեղչվի 10 տոկոսով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը նշել է, որ հանդիպման հիմնական առանցքը լինելու է բուհերում գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումը` ելնելով  պետական գերակայության քաղաքականությունից:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների փոխհատուցմանը բուհի միջոցների հաշվին՝ ըստ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի: «Հատկացված տեղերը պետք է նախատեսել մինչ ուսումնառության ավարտ՝ ըստ ռոտացիոն սկզբունքի»,-նշել է Արմեն Աշոտյանը:

«ՀՀ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված և ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ՝ որպես պետության կողմից փոխհատուցում»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի մյուս՝ օրենքից բխող ուսման վարձավճարների զեղչերի ամբողջական իրականացման խնդրին: «Ներկայումս նախարարությունը հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե  ինչպես է այս նոր համակարգը աշխատում բուհերում և ինչպես է պահպանվում 7 տոկ ոս զեղչային ֆոնդի շեմը: Պատահական չէ, որ մեր հանդիպման օրակարգի առաջին հինգ հարցերը սոցիալական բնույթի են, քանի որ արվում է հնարավորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուղղված պետական քաղաքականությունն ավելի նպատակային դարձնելու, կրթության իրավունքի իրականացման նպատակով նրանց համար բոլոր նախադրյալները ստեղծելու համար: Կառավարությունը կփորձի անել հնարավորը՝ ամենավերջին լավ սովորող ուսանողին օգնելու համար»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձի զեղչի  և վերջիններիս անհատական մուծման գրաֆիկի հնարավորության հարցին:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն: Մասնավորապես, նախորդ տարի սահմանված 14 սահմանամերձ համայնքների թիվը կընդլայնվի՝ հասնալով 31-ի: Բացի այդ, առաջին կուրսում վերոնշյալ սահմանամերձ համայնքների ուսանողների համար ուսման վարձավճարի զեղչը կկազմի 10 տոկոս, մնացած կուրսերում՝ 20 տոկոս, եթե ուսանողը հաղթահարում է ՄՕԳ-ի շեմը: Նախարարն անդրադարձել է նաև բուհերում ներքին աուդիտի իրականացմանը՝ ռեկտորներին հանձնարարելով բուհերի ներքին կանոնակարգման իրավական ակտերը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև հաջորդ տարվա բուհական ընդունելության կազմակերպմանը՝ ըստ նոր մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի, ինչպես նաև հորդորել է որպես ռեկտորների խորհրդի անդամներ և ՀՀ բուհերի ղեկավարներ կարծիք ներկայացնել «Կրթության զարգացման պետական  ծրագրի 2016-25թթ.» նախագծի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ԵԲԿՏ 2020 հիմնական սկզբունքների ներդրման միջոցառումների ցանկի մշակման և հաստատման հարցը՝ հիմք ընդունելով ՀՀ նախագահի և կառավարության հաստատած ՀՀ-ԵՄ ընդլայնման ծրագիրը:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև բուհերում ուսանողների կրթական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության բարձրացման, ուսանողների հետ համապատասխան մանկավարժական աշխատանք իրականացնելու և պատշաճ շփում ապահովելու հարցին: Այդ համատեքստում նախարարը ռեկտորներին առաջարկել է ամենօրյա հանդիպումներին զուգահեռ ամիսը մեկ անգամ ուսանողների համար սահմանել ռեկտորի ընդունելության օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում