Բրիտանացի ոճաբան և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը իր 4-ամյա դստերը՝ Հարփեր Սեվենին, մատնահարդարման է տանում: Այս մասին տեղեկացնում է beuty.ua-ն:
Փոքրիկ Հարփերը ոչ միայն մոլորակի ամենաոճային աղջնակն է, այլև աենահաջողակն է. ամեն աղջկա բախտ չի վիճակվում այցելել ԱՄՆ ամենահայտնի մատնահարդարին, որը սպասարկում է Ջենիֆեր Էնիսթոնին: Օրերս իր Instgram-ում Վիկտորյան լոսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մատնահարդար Թոմ Բաչիկը ներկում փոքրիկ Հարփերի մատիկները:
«Մեծ աղջիկ է. արդեն մատներն է հարդարել»,- այսպես է մակագրել Վիկտորյան լուսանկարը:
Հետևորդները Վիկային բազմաթիվ գովաբանական մեկնաբանություններ են հղել, սակայն կային նաև քննադատական մեկնաբանություններ, որոնցում ասվում էր՝ շուտ չէ՞ արդյոք 4 տարեկան աղջկա համար մատները ներկելը:










































