Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ժողովրդին իշխանություն չեն հանձնում, ժողովրդի իշխանությունը վերցնում են

Ժողովրդին իշխանություն չեն հանձնում, ժողովրդի իշխանությունը վերցնում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված ասուլիսի մի քանի ուշագրավ հատվածներին:

Խոսելով Սերժ Սարգսյանի այն դիտարկման մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է պատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին՝ Ա. Կարապետյանը կատակեց՝ ասելով, որ եթե Սերժ Սարգսյանը հավատում է, որ Հայաստանում ընտրություն է կատարվում, ուրեմն կարելի է գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանից սկսած բոլորը գիտեն, որ Հայաստանում ընտրություն չի կատարվում:

«Ե՛վ Սերժ Սարգսյանին, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ կտայի ավելի լուրջ վերաբերվել երկրում ստեղծված իրավիճակին, հայ ազգի ապագային: Լրջություն մտցնել այդ ամենի մեջ: Ի՞նչ է նշանակում գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նախագահականն արդեն հորով-մորով արեցի՞ն, հիմա էլ գնում են ավագանու ընտրությունների՞: Դա նորընտիր նախագահի մամլո ասուլիս չէր»,- տեսակետ հայտնեց Արամ Կարապետյանը: Նա նաև նշեց, որ քաղաքական առումով Րաֆֆի Հովհաննիսյանին մինչև հիմա չի հասկանում:

«Իմ պատրաստվածությունը երևի չհերիքի մինչև վերջ հասկանալու: Օրինակ՝ մենք բոլորս չենք հասկանում, թե ինչ է նշանակում «իշխանությունը պետք է հանձնել ժողովրդին»։ Նստել են՝ կերդվի, չի երդվի, ժողովրդին կհանձնի, ժողովրդին չի հանձնի: Հայաստանի ժողովրդին ո՞վ է ինչ հանձնել երբևէ, բացի թալանելուց, որ Սերժ Սարգսյանն իշխանություն հանձնի: Ուստի ժողովրդին իշխանություն չեն հանձնում, ժողովրդի իշխանությունը վերցնում են»,- ասաց Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության մասին Սերժ Սարգսյանի դիտարկումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերը պատերազմից խուսափելն է, շրջապատում գնացող պրոցեսներից խուսափելն ու Հայաստանը մեկուսացումից դուրս բերելը: «Իսկ ՀՀ թիվ մեկ խնդիրը՝ տնտեսական լրիվ նոր քաղաքականություն մշակելն ու անցկացնելը: Հայաստանի համար օրակարգային խնդիրը որպես պետականություն մնալն է, գեոքաղաքական առումով Հայաստանն այլևս գոյություն չունի»,- նկատեց Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահական նստավայրում մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական մի շարք հարցերի: Նա հստակեցրել էր, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելելու, բացահայտել էր, թե ինչ են խոսել նախագահական նստավայրում իրենց հանդիպման ժամանակ, տեղեկացրել էր՝ ինչ առաջարկներ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանը նաև ասել էր, որ սխալ են այն կարծիքները, թե ՌԴ-ն Հայաստանին պարտադրում է անդամակցել Մաքսային միությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում