Շվեյցարիան անհավատալի մաքուր երկիր է: Իսկ ինչպես է դա նրան հաջողվել: Իզուր չեն ասում, որ մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ հավաքում են, այլ այնտեղ, որտեղ չեն կեղտոտում, հայտնում է marketium.ru-ն:
Շվեյցարիայի օրենքը բոլոր քաղաքացիներին պարտադրում է տեսակավորել աղբը և տեղավորել տարբեր տարողություններում: Ով այդպես չի անում, տուգանվում է:
Շվեյցարիան աշխարհում առաջին տեղն է գրավում ապակե տարաներ հանձնելու մեջ: Ապակու մոտ 90 տոկոսը վերամշակվում է:
Տեսակավորվում են նաև թղթերը և ստվարաթղթերը, շինարարական թափոնները, լամպերը, ավտոմեքենայի յուղերը, թիթեղյա տարաները և շատ այլ բաներ: Չի թույլատրվում նույնիսկ թաղել սատկած կենդանիներին:










































