Wednesday, 22 07 2026
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

ՍԴ որոշումը՝ կամ փրկօղակ, կամ հայհոյանք. մամուլ

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կհրապարակի իր որոշումը՝ 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ, գրում է «Հայկական ժամանակը»:

ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը մարտի 4-ին դիմել էին ՀՀ Սահմանադրական դատարան վիճարկելով «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Վերջին երեք օրերին ՍԴ-ն քննության առավ այս դիմումները, լսեց՝ կողմերին, և երեկ երեկոյան անցավ խորհրդակցական սենյակ: Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են «գերագույն» դատարանում: Ավելի ճիշտ, ՀՀ գրեթե բոլոր նախագահական ընտրություններն այս ճակատագրին արժանացել են, ինչը վկայում է միայն այն մասին, որ մեր երկրում մինչ օրս չեն անցկացվել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ: Իսկ ահա Սահմանադրական դատարանը բոլոր ընտրությունների դեպքում կայացրել է մի որոշում, որի արդյունքում անփոփոխ են մնացել ընտրությունների պաշտոնական արդյունքները, ինչն էլ վկայում է այն մասին, որ այս կառույցը, ընդամենը վերարտադրված իշխանական համակարգի սպասարկուն է եղել: Ու թերևս հենց այդ է պատճառը, որ որևէ մեկը Հայաստանում և Հայաստանից դուրս, Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից «սյուրպրիզ» չի ակնկալում: Բոլորի համար որոշումը կանխատեսելի է. այն է՝ հերթական անգամ ՍԴ-ն, նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, կկատարի իր առաքելությունն ու ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների հետ որևէ աղերս չունեցող իշխանական սպասարկուի դերը և «հեղինակավոր» իր որոշմամբ կլեգիտիմացնի Հայաստանում անցկացված հերթական կեղծված ընտրությունների արդյունքները:

Եվ այնուամենայնիվ, որքան էլ որոշումը կանխատեսելի է և ՍԴ անդամների ներկա կազմի ու առավելևս նրա նախագահից այլ բան սպասելն ուղղակի միամտություն է, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ այսօր Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը, որ բնորոշվում է որպես հանդարտ, սակայն օր օրի խորացող քաղաքական ճգնաժամ, որևէ կերպ պետք է լուծվի: Եվ Սահմանադրական դատարանը, եթե ոչ Սահմանադրության տառի ու ոգուն համաձայն, ապա նույն իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ կարող է որևէ միջանկյալ լուծում առաջարկել, այդպիսով առաջին հերթին իշխանություններին ազատելով անձամբ քայլեր ձեռնարկելու անցանկալի պարտավորությունից: ՍԴ ստանդարտից դուրս որևէ որոշում կարող է փրկօղակ լինել ոչ միայն քաղաքական իշխանությունների համար, այլև հոգևոր:

Այսօր բավական բարդ իրավիճակում է գտնվում նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, ով իհարկե չի կարող երկար ժամանակ լռություն պահպանել և որևէ կերպ չարձագանքել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին, առավել ևս դրա կենտրոնում գտնվող և Ազատության հրապարակում կյանքի և առողջության համար վտանգավոր հետևանքներով անորոշ ժամանակով հացադուլի փաստին: Սահմանադրական դատարանն ի վերջո իր այսօրվա որոշմամբ ամբողջ աշխարհին կարևոր մեսիջ է ուղարկելու Հայաստանի պետականության, Սահմանադրականության վերաբերյալ: Եվ ցանկացած որոշում, որը վերջնականապես չի լեգիտիմացնի կեղծիքը, այսօրվա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և վաղվա անկանխատեսելի զարգացումները կանխելու լավագույն ճանապարհը կլինի: Հակառակ դեպքում էլի ամոթ, նվաստացում, պետությանը, նրա քաղաքացիներին և ողջ սփյուռքի հայությանը, սև պատմուճաններին ուղղվող մեղմ ասած՝ հայհոյանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում