«Քաղաքական ցնցումները Կովկասում» վերտառությամբ հոդվածում Foreign Policy-ը գրում է.
«Ինչպե՞ս եք Դուք վերանորոգում տունը, եթե մարդիկ ցնցում են հիմքերը: Սա հարց է, որը բախվել է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին: Նրանցից յուրաքանչյուրում իշխող ռեժիմները, որոնք, թվում էր, հուսալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը, բախվել և շարունակում են բախվել արթնացող ժողովրդական բողոքի նոր ձևերի:
Այդ երկրներից յուրաքանչյուրը 1990-ականների զանգվածային քաղաքական երերումների փորձ ունի: Տարիների ընթացքում կարծես մարդիկ կորցրել էին հավատը կոլեկտիվ հանրային ջանքերի նկատմամբ և պատրաստ էին հանդուրժել որոշակի կայունություն երաշխավորող ցանկացած ղեկավարի: Հանգստի շրջանն ավարտվել է. քաղաքականությունը վերադառնում է:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իշխանության զգալի մասը զիջեց, երբ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները անսպասելիորեն նրա դեմ եղան, չնայած նա շարունակում է քաղաքական պայքարը համակարգի ներսում:
Հանձին Վրաստանի՝ շատ հայեր, ադրբեջանցիներ և ռուսներ տեսնում են ժողովրդավարության վատ գովազդ: Անցած տարվա հոկտեմբերին անցկացված պատմական ընտրություններում իշխող կուսակցությունը առաջին անգամ պարտվեց և իշխանության ղեկը հանձնեց ընդդիմությանը, որը ներկայացնում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան: Այդ ժամանակվանից երկիրն ապրում է իշխանության հիվանդագին սիմբիոզում: Յուրաքանչյուր օրն իր հետ բերում է քաղաքական մելոդրամա՝ նախկին ղեկավարների ձերբակալություններ, նախագահի ելույթի ժամանակ փողոցներում՝ բախումներ, Սահմանադրության վերաբերյալ տարաձայնություններ և այլն:
Սակայն երկրի ներսում տրամադրություններն այնքան էլ ալեկոծ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Իշխանության ստորին մակարդակներում շատ բան պահպանվում է նախկին տեսքով: Վրաստանի արդարադատության նախկին նախարար Տեյա Ցուլուկիանին հայտնել է, որ պահպանել է նախկին աշխատակիցների 98 տոկոսը: Նոր կառավարությունը դեռևս լավ չի զանազանել բազմաթիվ խնդիրները, իսկ երկրի տնտեսությունը զարգանում է բավականին թույլ տեմպով: Իշխանության փոփոխությունը թույլ կտա կարգավորել բազմաթիվ չլուծված խնդիրները, ինչպիսիք են՝ պատժիչ դատական համակարգը, թաքցրած մենաշնորհներն ու գյուղատնտեսության ողբալի վիճակը:
Եթե Իվանիշվիլին իրականացնի իր ծրագրերն ու տեղի իշխանությունների մարմիններում կապիտալ վերակառուցում կատարի, ապա դա ուժեղ հարված կլինի հայրապետական հիմքեր ունեցող Թբիլիսիի կենտրոնական կառավարությանը:
Փխրուն վրացական ժողովրդավարության համար ամենամեծ փորձությունը հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններն են: Նոր նախագահի լիազորությունները զգալիորեն կնվազեն: Նա հակակշիռ կդառնա վարչապետին: Այն, թե ում որպես թեկնածու կընտրի Իվանիշվիլին՝ կդառնա վրացական ժողովրդավարության առողջական վիճակի հերթական ցուցանիշը:
Իվանիշվիլին արդեն մերժել է առաջին ֆավորիտին՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ նրան պաշտոնանկ անելով վարչապետի տեղակալի պաշտոնից, երբ նա սկսեց ծայրաստիճան ինքնուրույնության նշաններ դրսևորել: Իվանիշվիլիի որոշ կողմնակիցներ արդեն սկսել են առաջարկել ռեակցիոն միջոցառումներ, ասենք՝ խորհրդարանի կողմից նախագահին ընտրելու համակարգը՝ համընդհանուր քվեարկության փոխարեն»:
Հեղինակ՝ Թոմաս դե Վաալ, «Քարնեգիի» հիմնադրամի ավագ գիտաշխատող








































