ԱՄՆ-ը, օրինականացնելով միասեռ ամուսնությունները, որոշել է ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչների համար համանման իրավունքների հասնել այլ պետություններում ևս։ Այս մասին ասվում է պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ։
«Գերագույն դատարանի որոշումը հստակ ազդանշան է ուղարկում երկրագնդի ցանկացած անկյուն. ոչ մի օրենք, որը հիմնված է խտրականության վրա, չի կարող դիմակայել արդարության ալիքին»,- նշել է Քերին՝ ընդգծելով, որ առաքելության կատարումը հանձնարարված է սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցերով հատուկ դեսպանորդ Ռենդի Բերիին։
Հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է երկրի ողջ տարածքում օրինականացնել միասեռ ամուսնությունների գրանցումը։








































