Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կողոպուտի և լսումների առատություն. չլսված բան չի մնացել

Անցյալ շաբաթ խորհրդարանը որոշեց, որ հունիսի 12-ին լսումներ է անկացնելու էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով: Ու թեև ՀՀԿ-ն ցանկանում էր լսումները փակ անցկացնել, որոշվել է այդուհանդերձ, որ դրանք բաց են լինելու:

Էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը Հայաստանում կամաց-կամաց վերածվում է բեմադրված ներկայացման, որտեղ իշխանությունն աստիճանաբար փորձում է իր վերահսկողության տակ վերցնել, այսպես ասած, բողոքական տրամադրությունների դաշտը: Լսումների նպատակներից մեկն էլ հենց այդ է՝ նախ որոշակիորեն նպաստել իրավիճակի լիցքաթափմանը և փողոցից բացի, ապահովել դժգոհությունների այլ ամբիոն, որտեղ կարող է պարպվել դժգոհության էներգիայի մի մասը: Բացի այդ, ՀՀԿ-ն, ըստ երևույթին, եկել է եզրակացության, որ հասարակական դժգոհությանը դիմակայելու դեպքում այդ դժգոհությունը հակադիր էֆեկտով ավելանում է, հետևաբար ավելի լավ է ոչ թե գնալ կոշտ դիմակայության, այլ այսպես ասած՝ փափուկ խաղարկման տարբերակով: Դրանով փորձ կարվի հանրային տրամադրությունները հնարավորինս քաշել դեպի տարատեսակ ամբիոններ, այսպես ասած՝ դահլիճներ և դրանով իսկ նվազեցնել փողոցային դեցիբելները:

Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց ՀՀԿ-ն այլընտրանք չունի և մինչև թանկացման մասին որոշում կայացնելը կամ այլ ելքեր գտնելը (իսկ եթե չեն գտնվում այլ ելքեր, կնշանակի թանկացումն այլընտրանք չունի) պետք է խաղարկի հասունացող դժգոհությունն ու ձգտի հնարավորինս «փայ» մտնել դրան: Խորհրդարանական լսումներն այլ իմաստ չունեն: Չեն կարող ունենալ, քանի որ իրավիճակը ներկայումս առավել քան պարզ է: Իսկ այն, ինչը դեռևս պարզ չէ, կարող է ոչ թե խորհրդարանական լսումներով, այլ իրավապահ համակարգի օպերատիվ-հետախուզական աշխատանքների միջոցով, քննչական աշխատանքների միջոցով պարզվել: Այն, ինչը կարող էր պարզվել հասարակական-քաղաքական խողովակներով, արդեն իսկ հրապարակի վրա է, և հանրությունը տեսել, համոզվել է, թե ինչ ձևով են կառավարվել կամ ավելի շուտ կողոպտվել ցանցերը:

Լսումները լինելու են մինչ այժմ հայտնի դարձած իրողությունների կրկնությունը: Կարող են, իհարկե, որպես համեմունք պահված լինել մեկ-երկու նոր դրվագ: Սակայն այսօր խնդիրը դրվագները չեն, այլ տեղի ունեցածի խորքը: Այսինքն՝ այսօր հարկ է պարզել՝ կատարվածը եղել է մասնագիտական անպիտանիության, ոչ բավարար մասնագիտական պատրաստվածության, սխալմունքի, անպատասխանատվության և անբարեխղճությա՞ն, թե՞ հանցավոր դիտավորության արդյունք: Իսկ այդ ամենը կարող է պարզվել միայն քննչական աշխատանքների, օպերատիվ հետախուզական աշխատանքների միջոցով:

Խորհրդարանն այստեղ կարող է մի անելիք ունենալ, և դա լսումները չեն: Այդ անելիքը կա՛մ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն ու դրան լայն լիազորություններ ընձեռելն է՝ որպես նվազագույն քայլ, կա՛մ իրավապահ համակարգին հաղորդում ներկայացնելն ու ցանցերի հասցեն տալը: Մինչդեռ, խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին որոշում ընդունած և բնակչությանը, այսպես ասած, կամայական թանկացումից զերծ պահելու հերոսական կեցվածքներ ընդունող Հանրապետական մեծամասնությունը նույն օրը հրաժարվել է գազային հարցերի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը որպես հաղորդում դատախազություն ուղարկելու առաջարկից, որ ներկայացրել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Գազային հանձնաժողովի, ինչպես նաև տնտեսական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը համարել է, որ դա «շոու» կլինի: Օրենսդիր և իրավապահ համակարգի գործառույթների իրականացումը, որը պետության առանցքային գործառույթներից է, ՀՀԿ-ի համար, բնականաբար, «շոու» է: Իրական աշխատանքը այդ գործառույթները լղոզելն է, որոնց ձևերից մեկն էլ խորհրդարանական լսումներն են: Լսումներ մի հարցի վերաբերյալ, որի կապակցությամբ լսելու ինչ որ կար, արդեն չլսող չի մնացել: Ներկայումս ռազմավարական խնդիրն այն է, որպեսզի հանկարծ չլսվի ամենաառանցքայինը՝ Հայաստանի իշխանության և ՀԷՑ ղեկավարության գործողությունների կապակցվածությունը վկայող որևէ բան:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չի կարող որևէ պետական կարգավորման ենթարկվող ոլորտում լինել համատարած անարդյունավետություն, կողոպուտ, կոռուպցիա, եթե դրան մասնակից չէ կարգավորողն ինքը: Կարգավորողը տվյալ դեպքում պետական իշխանությունն է ընդհանրապես, այլ ոչ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Չնայած, այսպես ասած, անկախ կարգավիճակին, այդ հանձնաժողովը ենթակա է իշխանության քաղաքական որոշմանը: Հետևաբար, եթե պետական կարգավորման պարագայում ունենք ֆինանսատնտեսական կոլապս, դա նշանակում է, որ այդ կոլապսին մասնակից է նաև իշխանությունը: Դիմել իրավապահներին, կամ իրավապահները հետաքրքրվեն, նշանակում է բացահայտել մեխանիզմը: Տրամաբանությունը պարզ է, մնում է բացահայտել մեխանիզմը:

Լսումները կարող են աշխատել տրամաբանության դաշտում: Մեխանիզմը բացահայտելու համար հարցը պետք է գնա իրավապահների դաշտ, կամ իրավապահները պետք է գան մեխանիզմի դաշտ և սկսեն ուսումնասիրությունն ու քննությունը: Եթե մեխանիզմը չի բացահայտվում, ապա կնշանակի, որ այն շարունակելու է գործել, անգամ եթե կայացվի էլեկտրաէներգիայի գինը չթանկացնելու որոշում: Իսկ խոսքն ունիվերսալ մեխանիզմի մասին է, որը միայն իշխանություն-ՀԷՑ տիրույթին չէ, որ վերաբերում է, այլ ռազմավարական նշանակության բոլոր ոլորտներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում