Բուշեր քաղաքից 110 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ գտնվում է Իրանի ատոմային էլեկտրակայանը՝ Իմամ Հասան քաղաքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Թեհրանի համալսարանի սեյսմակենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղական ժամանակով 4:32-ին:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա:








































