Wednesday, 22 07 2026
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

Ռիգայի հռչակագիր. ԵՄ-ն սատարում է ԼՂ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբին

«Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերին աջակցելը, այդ թվում՝ նախագահների և 2009թ. նրանց հայտարարությունների մակարդակով։ Այս մասին ասված է մայիսի 21-22-ը Ռիգայում  «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ընդունված հռչակագրում։ Համատեղ հռչակագրում մասնավորապես ասվում է հետևյալը. «Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են այն կարևորությունը, որը ունի «Արևելյան գործընկերությունը» ՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության կոնկրետ չափում։ Նրանք ևս մեկ անգամ հաստատում են այդ ռազմավարական և հավակնոտ գործընկերության տեսլականը՝ որպես փոխադարձ շահերի, պարտավորությունների և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրներում բարեփոխումների կայուն գործընթացները պաշտպանող նախագիծ։ Գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և  հիմնական ազատություններին հավատարիմ մնալու իրենց որոշումը։ Նրանք հասկանում են, որ «Արևելյան գործընկերությունը» հիմնված է ընդհանուր տնօրինության, պատասխանատվության, տարբերակման և փոխադարձ հաշվետվության վրա»։

Հաջորդիվ փաստաթղթում ասվում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության և «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են յուրաքանչյուր անդամի սուվերեն իրավունքը՝ ինքնուրույն ընտրել ամբիցիաները և նպատակները, որոնց նրանք ձգտում են ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում։ «ԵՄ-ն և նրա սուվերեն գործընկերները իրենք պետք է որոշում կայացնեն, թե ինչպես պետք է շարունակեն իրենց հարաբերությունները»,- նշվում է փաստաթղթում։

Հայաստանի մասով հռչակագրում ասվում  է. «Գագաթնաժողովի  մասնակիցները ողջունում են 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի և նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջև տարբերակված երկկողմ հարաբերությունների զարգացման համար ընդունած քայլերը։ Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համաձայնության համար շրջանակների ընդհանուր ըմբռնումը, որն ուղղված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցությանը և հետագա  ամրապնդմանը»։

Հռչակագրում նշվում է, որ գագաթնաժողովի  մասնակիցները ողջունում են  կայուն համայնքային զարգացման նոր առաջատար նախաձեռնությունը և անհամբերությամբ սպասում են դրա իրականացմանը։ «Այս ենթատեքստում նրանք ընդգծում են E5P կարևոր դերը և Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության ու Ուկրաինայի դեպքում E5P-ի ընդլայնման գործում ձեռք բերած առաջընթացը։

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի մեղմացման և ռեադմիսիայի համաձայնության իրականացումը։ Նրանք անհամբերությամբ սպասում են սահմանված կարգով Հայաստանի հետ վիզային երկխոսության բացման հարցի քննարկմանը՝ պայմանով, որ Հայաստանը կշարունակի կայուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի մեղմացման և ռեադմիսիայի համաձայնագրի ամբողջական իրականացման հարցում»,- ասված է հռչակագրում։

Փաստաթղթում նաև նշվում է,որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Horizon – 2020  նորարարական հետազոտությունների հարցով շրջանակային ծրագրին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունը և անհամբեր սպասում են Հայաստանի և Վրաստանի միանալուն։

Մասնակիցները ողջունում են փոքր և միջին ձեռներեցության հաստատությունների մրցունակության ԵՄ ծրագրին Մոլդովայի մասնակցությունը և սպասում են ապագայում Ուկրաինայի և Հայաստանի անդամակցությանը։ Բացի այդ նրանք անհամբերությամբ սպասում են առաջին իսկ հնարավորության դեպքում ԵՄ-Հայաստան համաձայնության շուրջ բանակցությունների մեկնարկին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում