Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Գորիսի «ռեկոշետը»

Սուրիկ Խաչատրյանի դեմ այսպես կոչված մահափորձի գործով հարցաքննվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը: Նրա հարցաքննությունը կապված է ոչ միայն այն բանի հետ, որ Կարապետյանը Խաչատրյանի հետ լարված հարաբերություններ ունի, այլև որ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական աղմկոտ միջադեպից հետո Տիգրան Կարապետյանը հայտարարել էր, թե համբերության բաժակը լցվում է, և, ի վերջո, մի օր Սուրիկ Խաչատրյանի հետ այլ լեզվով կխոսեն:

Ահա այս պայմաններում տրամաբանական է թվում, որ այսպես կոչված մահափորձի գործով առաջին հարցաքննվողներից մեկը կլիներ Տիգրան Կարապետյանը: Իհարկե, մահափորձ ասվածն այս դեպքում մեծ չափազանցություն կարող է լինել, քանի որ դատելով մի շարք տարածված տեղեկություններից, եթե խոսքը թատրոնի մասին չէ, ապա Սուրիկ Խաչատրյանին ընդամենը ցանկացել են վախեցնել:

Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Տեղի ունեցածը ի՞նչ ռակուրսով է դիտարկվելու իշխանության շրջանակում, և ի՞նչ տրամաբանության մեջ են լինելու եզրահանգումները:

Բանն այն է, որ մի կողմից իշխանություններն ու Սուրիկ Խաչատրյանը վերջապես կարող են անել ադեկվատ եզրակացություններ անել ու հասկանալ, որ անպատժելիությունը, ամենաթողությունն ու օրենքի ոտնահարումը կհանգեցնեն ինքնադատաստանի նմանօրինակ և ժամանակի ընթացքում՝ ավելի դիպուկ փորձերի, մյուս կողմից՝ նրանք կարող էին նմանօրինակ մահափորձ բեմականացնել, որպեսզի այդ հիմքով սկսեն հաշվեհարդար տեսնել բոլոր այն անձանց և խմբերի հետ, որոնք Սուրիկ Խաչատրյանի ընդդիմախոսներն են:

Դեպքերի զարգացումը կարող է ընթանալ երկու ուղղությամբ էլ: Ըստ որում՝ հաշվեհարդարի տարբերակով դեպքերը կարող են զարգանալ նույնիսկ այն դեպքում, եթե իսկապես եղել են կրակոցներ, ոչ թե կազմակերպված թատրոն: Այդ դեպքում էլ խաչատրյանն ու իշխանությունները ադեկվատ եզրակացությունների փոխարեն կարող են պարզապես հավատարիմ մնալ մինչ այժմ եղած տրամաբանությանն ու սկսել հաշվեհարդարը անցանկալի անձանց հանդեպ:

Ե՛վ մեկ, և՛ մյուս պարագայում իրավիճակը երկրում կարող է ենթարկվել կտրուկ, էական փոփոխության: Ճիշտ, ադեկվատ եզրահանգումների դեպքում այդ ամենն իհարկե կտարածվի ամբողջ իշխանական համակարգի բոլոր օդիոզ կերպարների վարքի վրա, թեկուզ այնքանով, որքանով այդ կերպարներից յուրաքանչյուրն ունակ է անել ադեկվատ եզրահանգումներ: Իսկ տեղի ունեցածը հաշվեհարդարային մեկնակետ դարձնելու դեպքում սա կարող է վերածվել Հայաստանի համար մի նոր մարտահրավերի, երբ համակարգն ամբողջությամբ կարող է իրավիճակը ընկալել որպես կանաչ լույս ներքին տեռորի, հասարակության հանդեպ հաշվեհարդարի համար, և Հայաստանի տարբեր տեղերում կարող են հանկարծ «անհաջող մահափորձեր» տեղի ունենալ այս կամ այն օդիոզ դեմքի հանդեպ, որոնք էլ դրոշակ դարձրած՝ այդ դեմքերը կարող են արշավել այն մարդկանց կամ խմբերի վրա, որոնք չեն լռում իրենց գործունեության, մեղմ ասած, խնդրահարույց դրվագների մասին:

Ահա այս տեսանկյունից, թեև Գորիս-Կապան ճանապարհին Լիսկայի հետ տեղի ունեցածը հանրության մեջ թերահավատ ժպիտի և հեգնական ծաղրի է արժանացել, այնուհանդերձ հասարակությունն էլ երևի թե պետք է աչալուրջ լինի և չթերագնահատի իրավիճակը, քանի որ այն կարող է բավական հեռուն տանող հետևանքներ ունենալ, երբ հետո արդեն ժպիտի կամ հեգնանքի ժամանակը չի լինի:

Մի բան հստակ է. Հայաստանում որևէ դեպքում ոչ ոք հենց այնպես չի կրակի, և ուրեմն աչալրջություն է պահանջվում հասարակությունից՝ «ռեկոշետի» չարժանանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում