ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցում պասիվ չէ, սակայն անդամակցության հստակ ժամկետներ չկան։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում պասիվ երևալ, չնայած այսօր չեմ կարող ժամանակային որևէ շրջանակ նշել»,- ասել է նա՝ պատասխանելով Բուխարեստում ՆԱՏՕ-ի խորհրդարանական նստաշրջանի մասնակիցների հարցերին։










































