Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, չնայած կոռուպցիայի գործով դատավճռին, որը կայացվել էր շաբաթ օրը, ազատվել է կալանքից՝ հաշվի առնելով քննչական մեկուսարանում անցկացրած ժամկետը, լրագրողներին հայտնել է Եգիպտոսի քրեակատարողական համակարգի ղեկավար Հասան Սուհագին:
Կահիրեի դատարանը շաբաթ օրը Մուբարաքին ու նրա երկու որդիներին՝ Ալիին ու Համալին, դատապարտել էր 3 տարվա բանտարկության:
«Գլխավոր դատախազությունը մեզ տեղեկացրել է, որ նախկին նախագահն ամբողջությամբ կրել է իր պատիժը, ինչից հետո նրանից հաշվարկվել է այն ժամանակը, որ նա անցկացրել է այդ գործով»,-հայտնում է «Ալ Ահրամ» թերթի պորտալը:
Տարեց քաղաքական գործչի որդիները դեռ բանտում են են:








































