Friday, 24 07 2026
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև

Հիմնադիր խորհրդարանը կրկին վազքուղում է․ Գարեգին Չուգասզյան

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Նախ շնորհավորում եմ ազատ արձակվելու կապակցությամբ: Պարո՛ն Չուգասզյան, ընդհանուր տպավորություն էր ստեղծվել, որ Հիմնադիր խորհրդարանի գոնե ղեկավար կազմը շատ լավ գիտակցում էր այն ելքը, որն ապրիլի 24-ի նախօրեին տեղի ունեցավ, ու ձեզ ազատազրկեցին: Նաև կարծիք կար, որ դուք ամեն ինչ անում եք, որ նման հանգուցալուծում լինի և իշխանությունները ձեզ ազատազրկեն: Դուք այդպիսի զգացողություն ունեի՞ք, երբ գնալով սրում էիք ձեր հռետորաբանությունը: Գոնե մարզային այցելությունների ժամանակ ամեն ինչ, կարծես, հենց դեպքերի նման զարգացում էր նախանշում:

-Շնորհակալ եմ: Հիմնադիր խորհրդարանի նախանշած ուղին իրավունքի և սահմանադրականության դաշտում անհնազանդության ճանապարհով ռեժիմին ստիպել նահանջել և, ի վերջո, հանձնվելն է: Սա եղել է ու կա Հիմնադիր խորհրդարանի ճանապարհը` թե ինչպես ենք պատկերացնում այս ռեժիմից ազատումը: Բնականաբար, մենք չենք ստիպել ռեժիմին, որպեսզի ինքը գնա անօրինական քայլերի:

Բայց դուք շատ լավ իմացել եք, որ իշխանություններն այլ կերպ չեն վարվի:

Անկասկած, և հալածանքները նոր չեն սկսվել: Հալածանքները սկսվել են դեռևս անցյալ տարի, երբ մեքենաները հրկիզվեցին ավտոերթերից առաջ, դրանից հետո եղավ մահափորձ, դրանից հետո եղավ Բերձորի հայտնի դեպքը, դրանից հետո Գյումրիում դանակահարություն եղավ: Այսինքն` մենք չենք ստիպել ռեժիմին, որպեսզի ապօրինի քայլերի գնա, և մենք, բնականաբար, չենք ստիպում որևիցե մեկին, որևիցե քրեական տարրի, որպեսզի իրենք անցնեն նման քայլերի:

Բայց իշխանությունը, կարծես, ձեր գործողությունների մարտավարության հետ խնդիր չունի՝ գնալ անհնազանդության կամ կոչերի հետ: Հիմնական խնդիրը ապրիլի 24-ն էր, և ձեզ ապրիլի 24-ին մեկուսացնելու հիմնական դրդապատճառը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանում գտնվող բարձրաստիճան հյուրերի անվտանգության նկատառումն էր: Վերատեսության ենթարկե՞լ եք, որ գուցե չարժեր այդքան կենտրոնանալ ապրիլի 24-ի վրա կամ գործողությունների այլ ճանապարհ ընտրել:

Ես համաձայն չեմ ձեր պնդման հետ, որովհետև միայն Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ չէ, որ ճնշումներ են եղել, մենք տեսանք ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի հետ կապված միջադեպը: Այսինքն` ռեժիմն ինքը մտադիր է նոր մարտավարություն որդեգրել:

Բայց, Ձեր գնահատմամբ, ԲՀԿ-ն դժվար է տեղավորվում դասական ընդդիմության շրջանակներում, որովհետև իշխանության հետ սերտաճած է:

Ես խոսում եմ ռեժիմին ընդդիմանալու որևէ փորձի մասին: Այսինքն` ռեժիմը որդեգրել է մի մարտավարություն, որով փորձում է որևիցե արտահերթ ընտրությունների հնարավորություն մերժել, չեզոքացնել բոլոր փորձերը, և դա մենք տեսանք` ոչ միայն Հիմնադիր խորհրդարանի փորձերի և այլ ուժերի հետ կապված, ու ռեժիմը փորձում է ամեն ինչ տեղափոխել 2017-18թթ.: Այսինքն` նրա մարտավարությունը մեզ հետ չի կապված: Ուրիշ հարց, որ մեր մարտավարության մեջ ապրիլի 24-ը շատ մեծ դեր էր խաղում ՝ ցույց տալու ժողովրդին, որ կա մի դաս, մի կառույց, որով, անհնազանդության ճանապարհով, լինելով համակարգից դուրս, այդ կառույցն այլևս ձևավորված է Հայաստանում: Մարդասիրությունից դրդված չէ, որ ռեժիմը մեզ բաց թողեց, այլ մեր կապերի, մեր կառույցների, մեր մոտեցման, ճնշման շնորհիվ: Մենք մի քանի տարի ենք գործում, այդ ամենը նախապատրաստված է եղել:

Բայց դուք գիտեիք, որ ապրիլի 24-ից առաջ կարող է նման բան տեղի ունենալ:

Մենք ոչ թե գիտեինք, այլ նման հնարավորություն միշտ կա, քանի որ մենք գործ ունենք ավտորիտար ու վայրագ ռեժիմի հետ:

Պլան B չունեի՞ք:

Պլան B-ն հենց այն էր, որ առաջնորդներին ձերբակալելու պարագայում առաջին խնդիրը պետք է լինի հենց առաջնորդներին ազատելը: Եվ ինչպես տեսնում ենք, շատ արագ տեղի ունեցավ: Սրանից երևում է, որ ռեժիմը շատ թույլ է: Իրականում այն ճնշումը, որ սկսվեց ոչ միայն ներսում, այլև դրսում, խոսեց այն մասին, որ մեր կառույցներն ու նախանշած ճանապարհը ճիշտ են: Այսինքն` մենք ցույց տվեցինք, որ մինչև վերջ գնացող կառույց կա, որ պատրաստ է անհնազանդության ճանապարհով ստիպել ռեժիմին նահանջել, և այդ գործողությունները դրա ապացույցն էին:

Ապրիլի 24-ին Էրեբունիում տեղի ունեցավ հանրահավաք` բավական սակավամարդ: Փաստորեն, այդքան մեծ ջանքեր կենտրոնացնելով ապրիլի 24-ի համահավաքին` ցանկալի արդյունք չստացվեց:

Ուզում եմ նշել, որ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը չէր նշանակում, որ ապրիլի 24-ին ռեժիմը պետք է հեռանար:

Բայց պետք է սկսվեր:

-Եվ սկսվեց: Ինչպես տեսնում եք, մենք նորից վազքուղում ենք` ավելի ուժեղացած և մեր սկզբունքներից չհրաժարված: 100-ամյակը սկսվում է ապրիլի 24-ին և շարունակվում է  մի ամբողջ տարի: Այնպես որ` մենք վստահ ենք, որ այս տարվա ընթացքում բավականին գործողություններ են լինելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում