Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Բալասանյանը պատրաստ է յուրաքանչյուր մարդու ունեցվածքը թալանել. Վարդան Ղուկասյան

Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան համակարտությունը, որը երբեմն դրսևորվում է Գյումրու  երթուղային գծերի լիցենզիաների պայքարով,  երբեմն-երբեմն գլուխ է բարձրացնում:

Երեկ էլ Գյումրու քաղաքապետարանը հաղարդագրություն է տարածել, որ 24 համարի երթուղայինի հետ կապված դիմում- բողոքներ է ստացել և պատրաստվում է առաջիկայում դիմել դատարան` ընկերության հետ պայմանագիրը լուծարելու պահանջով:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ն 2012թ.-ի հոկտեմբերի 2-ին մասնակցել է թիվ 24 երթուղու մրցույթին՝ 1998թ. արտադրության ավտոմեքենաներով և շահել մրցույթը 3 տարի ժամկետով: Կառավարության 16 օգոստոսի 2001թ.-ի թիվ 762 որոշման 20-րդ կետի համաձայն, 15 տարին լրացած ավտոմեքենաները ենթակա չեն շահագործման և պետք է փոխարինվեն մեկամսյա ժամկետում:  Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանի պատասխանատուների կողմից բազմիցս զգուշացվել է «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ին այն մասին, որ թիվ 24 երթուղում գործող ավտոմեքենաները ենթակա են պարտադիր փոխարինման, մինչ օրս մրցութային հանձնաժողովին հայտ չի ներկայացվել ավտոմեքենաների փոխարինման համար:

Քաղաքապետարանի և ընկերության միջև գործող պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, սակայն սպասարկող ընկերության ներկայացուցիչները չեն ներկայանում քաղաքապետարան`  հարցի քննարկման համար: «Ներկա պահին այս բոլոր նյութերը գտնվում են քաղաքապետարանի իրավաբանական ապահովման բաժնում՝ վարույթ նշանակելու համար: Եթե ընկերության ներկայացուցիչները չներկայանան նաև վարչական վարույթի, Գյումրու քաղաքապետարանը պայմանագիրը լուծելու համար կդիմի դատարան»,-զգուշացրել է քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիր առաջացել էր նաև անցած տարի,  բայց արդեն 20 համարի երթուղայինի հետ կապված:  20 համարի երթուղայինի գծի աշխատանքի կասեցման պատճառով վարորդները նույնիսկ Գյումրի-Երևան ավտոճանապարհն էին փակել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրուն՝ ամուր հիմք» ՍՊԸ-ի՝ մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը կրկին մեքենաների հին լինելու պատճառով: Ընկերությունը դատական կարգով վիճարկեց և վերականգնեց երթուղին սպասարկելու իրավունքը:

Նշենք, որ «Գյումրուն` ամուր հիմք» ընկերությունը պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս, սակայն, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ընկերության հետ կապ չունի, չգիտի էլ, որ նման ընկերություն կա, բայց առիթը բաց չթողեց արտահայտվելու Բալասանյանի հասցեին: «Նախ նշեմ, որ Գյումրիում 24 համարի երթուղի չկա ու հետո, չեմ էլ լսել, որ այդ դատարկը նման բան է ասել: Միայն մի բան գիտեմ, որ նա պատրաստ է յուրաքանչյուր մարդու ունեցվածքը վերցնելու, թալանելու մարդուն, ավերելու քաղաքը: Դա է այդ մարդու գործելակերպը: Ու մի բան էլ` էդ երթուղին ընդհանրապես մեզ չի պատկանում»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքն անգամ չի էլ լսել «Գյումրուն` ամուր հիմք»  ընկերության մասին. «Տենց բան չեմ լսել ու ասեմ ձեզ` իմացեք, էդ երթուղիները բոլորն էլ իրան են պատկանում, իսկ ես առանձնապես չեմ հետաքրքրվում էդ տղայի գործունեությամբ: Նրա դատաստանը միայն Աստված կտա: Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»:

Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք նաև՝ որոշե՞լ է արդեն, հաջորդ տարի մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին: «Կապրենք ու կտեսնենք, թե ինչ կանենք: Բայց մի բան պետք է անենք, որպեսզի նմանատիպ դատարկները առաջ չգնան»,-եզրափակեց նախկին քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում