Tuesday, 14 07 2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Ինչ չափով որ չափում ենք

«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»,- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման վերաբերյալ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը:

Ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին ընդառաջ, առավել ևս՝ 100-րդ տարելիցի տարում, հայությունը լցվում է ինտրիգի սպասումով՝ ի՞նչ կասի ԱՄՆ տվյալ ժամանակահատվածի նախագահը ապրիլքսանչորսյան իր ուղերձում, արդյոք կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, առավել ևս, որ նրանց մի մասը նախընտրական խոստում է տալիս ամերիկահայ համայնքին:

Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը հուշում է, որ Օբաման 2015 թվականի ապրիլի 24-ին չի ասի մի բան, որը ամերիկյան՝ մինչ այս եղած քաղաքականությանը հակառակ իրողություն կլինի: Ասել կուզի՝ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը:

Այդ իրողությունը հերթական անգամ առիթ կտա բազմաթիվ հայերի, հայաստանցիների՝ կրկին խոսել այն մասին, որ էլի դրժվեց խոստումը և այլն: Այս ամենն իհարկե հասկանալի է, շատ գնահատականներ՝ ինչ-որ առումով արդարացի: Անհասկանալին մեկ բառի ծուղակում հայտնված հավաքականությունն է, որին վերածվում է հայության մի զգալի մասը ամեն ապրիլի 24-ի նախաշեմին: Ընդ որում՝ այդ բառի արտասանումը ամենևին չի նշանակելու ճանաչում պաշտոնապես, իրավական առումով: Ի վերջո, կա նախադեպ, երբ «ցեղասպանություն» բառն օգտագործել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը պաշտոնավարել է 1980-ից մինչև 1988 թվականները: Իհարկե, ժամանակներն ու իրողությունները միշտ տարբեր են, և մի բան, որը, ասենք, ճակատագրական չի եղել երեսուն տարի առաջ, կարող է ճակատագրական լինել այսօր՝ կախված համաշխարհային իրողությունից, մի շարք կարևոր հանգամանքներից: Սակայն խնդիրն այն է, որ ինչպես Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում գրեթե ամեն ինչ, ԱՄՆ նախագահներից սպասվող այս բառն էլ առավելապես հայտնվել է իռացիոնալ ընկալումների տիրույթում, այս բառի տեսքով էլ գերակայել է ձևը, առերևույթ էֆեկտը՝ մի կողմ թողնելով բովանդակությունը: Իսկ բովանդակության խնդիրը հուշում է, որ կենտրոնանալ պետք է քաղաքական գործընթացների վրա, դրանք հասկանալու, դրանցում խորամուխ լինելու վրա, և ապագան, հեռանկարները պետք է չափել հենց այդ պրիզմայով:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, և Հայկական հարցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը ահռելի նշանակություն է ունենալու ամբողջ աշխարհում: Սակայն այս ամենով հանդերձ, նկատի առնելով հենց այն, որ ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, այդ գերտերության հանդեպ սպասումները, ակնկալիքներն ու հարաբերությունները պետք է չափվեն, մշակվեն, կառուցվեն ավելի լայն շրջանակով, ոչ թե պարփակվեն մեկ բառի ինտրիգով: Առավել ևս, եթե, ըստ էության, որևէ հստակություն չկա, թե ինչ է տալու այդ մեկ բառը բարոյական բավարարվածությունից բացի:

Խնդիրն այն չէ, որ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կասի Օբաման՝ կասի՞ այդ բառը, թե՞ ոչ, կամ ԱՄՆ որևէ այլ նախագահ: Խնդիրն այն է, որ չափման միավորները պետք է այլ լինեն և՛ նույն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ռազմավարության, և՛ ընդհանրապես Հայաստանի պետականության ապագայի հարցում հայ-ամերիկյան հարաբերության, ընդհանրապես, ԱՄՆ դերակատարության և նշանակության դիտարկումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում