«Սիմփսոններ» հայտնի մուլտսերիալի ստեղծողներից մեկի՝ Սեմ Սայմոնի բարեգործական հիմնադրամից գողացել են 2 նկար, որոնց արժեքը կազմում է 400 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գողացված նկարներից մեկի հեղինակն ամերիկացի հայտնի նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնն է:
Գողությունը կատարվել է ապրիլի 10-ին՝ Մալիբու քաղաքում, որտեղ տեղակայված է հիմնադրամը:
Սեմ Սայմոնը մահացել է այս տարվա մարտի 9-ին՝ 59 տարեկանում: Վերջին տարիներին նա պայքարում էր հաստաղիքի քաղցկեղի դեմ:








































