Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

ՀՀԿ-ն փող է բաժանում. մամուլ

Քարոզարշավի մեկնարկի առաջին իսկ օրվանից ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր յուրաքանչյուր նախընտրական հանդիպման ժամանակ խոսում է աննախադեպ լավ ընտրություններ անցկացնելու մասին:

«Հայկական ժամանակը» գրում է. «Տարբեր ռանգի հանրապետականներ մասնավոր զրույցներում պարբերաբար վստահեցնում են, թե այս անգամ ընտրակաշաոք չի բաժանվելու: Եվ այդուամենայնիվ, արդեն մի աանի օր է, հանրապետության տարբեր մարզերից և Երևանից տեղեկություններ են ստացվում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար նախապատրաստական աշխատանքներ տանելու՝ տնետուն մարդկանց այցելելու, ցուցակագրելու մասին: Նախօրեին մեզ հայտնեցին, որ պրոցեսը սկսված է, և արդեն երկու օր է ընթանում է Նոր Նորքում: Այցելեցինք թաղամասի մի քանի շենքերի պատահական ընտրված բնակարաններ (Նոր Նորքի 3-րդ զանգված, 20, 22, 24 և մի քանի այլ շենքեր): Այցի ընթացքում ծանոթացանք ոչ միայն վերոնշյալ գործընթացի մանրամասներին, այլև ընտրողների ընդհանուր տրամադրությանը: ՀՀԿ-ից եկե՞լ են ձեր տուն՝ հարցին մեծ մասը պատասխանում էր՝ այո: «ԺԵԿ-ից եկան, դե, իրանք ՀՀԿ են, հարցրեցին՝ ընտրություններին մասնակցելու՞ եք, ասեցի՝ հա: Ճշտեցին՝ քանի հոգի ենք մասնակցելու»,- ասաց բնակչուհիներից մեկը: Փող չառաջարկեցի՞ն՝ հարցին պատասխանեց. «ՉԷ, իրանք չառաջարկեցին, ես առաջարկեցի, ասեցին, ոչ մի բան չի շարժվում, փող չկա»: Այս բնակարանի արտաքին զննությունից անգամ երևում էր, որ առնվազն անապահով խավից չեն:

Մեկ այլ բնակիչ պատմեց. «Եկել են, հարցրել են՝ մասնակցելու՞ ենք, թե չէ: Մասնակցելու եմ, բայց հլը չեմ կողմնորշվել: Ուզում եմ, որ երկիրը մի քիչ կարգավորվի, ուզում եմ, իմ ուզած մարդը ընտրվի, գնալու եմ, տեսնեմ՝ ով է հարմար, բայց կեսին գիտեմ, կեսին ծանոթ չեմ: Չեմ ասի՝ ում եմ ընտրելու, բայց 100 տոկոս իշխանության թեկնածուին չեմ ընտրելու»,- ասում էր տարեց մարդը:

Բնակարաններից մեկի դուռը բացած երիտասարդ մի աղջիկ էլ հայտնեց, թե տեղյակ չէ՝ իրենց տուն այցելել են, թե՝ ոչ, բայց ինքը գնալու է ընտրության: «Ամբողջ ընտանիքով գնալու ենք, բայց ես ոչ մեկին չեմ ընտրելու: Երևի թերթիկը փչացնեմ: Գնալու եմ, որ իմ անունից ոչ մեկ չկարողանա ընտրություն կատարել»,- ասում էր աղջիկը:

Քիչ չէին նաև անտարբերները: «Եկան, ասեցի՝ չեմ գնալու, գնամ ի՞նչ անեմ: Նշեցին իրանց մոտ, թողեցին, գնացին»,- ասաց մեկ այլ ընտրող, ում համոզված ենք, դեռ էլի կայցելեն: Մեկ ուրիշն էլ ասում էր, որ «հյուրերը» փորձել են բացատրել, որ ընտրության գնալը կարևոր է: «Մեկ ա, ստեղ ընտրություն չկա»,- ասաց բնակչուհին:

Երբ այցելեցինք մոտակայքում գտնվող Նոր Նորք 3 համատիրություն, նախագահ Մեսրոպ Գևորգյանը, ով պարզվեց, նաև Նոր Նորքի 3-րդ զանգվածի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, զրույցի ընթացքում խոստովանեց, որ իրենք այցելել են բնակիչներին, սակայն ասաց, որ միայն նրա համար, որ պարզեն՝ մասնակցելու են ընտրություններին, թե՝ ոչ: «Մոտ 60 տոկոս մասնակցություն կլինի, 5 հազար ընտրող ունենք, մոտավորապես 3 հազարը կգնան, կընտրեն, բայց մենք ոչ մեկին չենք ասում՝ ում ընտրեն, մեկ է, իմաստ չունի: Հիմա նենց է, որ կարող է քեզ ասեն՝ հա, բայց գնան, ուրիշին ընտրեն: Զոռով էլ բերես, կմտնի, բոլորին դեմ կքվեարկի: Իրանց սրտի ուզածը չեն ասում, որ հարցնում ես»,- սրտնեղել էր Գևորգյանը: Վերջինս պնդում էր, թե կուսակցությունից իրենց փող չեն տվել: Ի դեպ, համատիրության ղեկավարի սեղանին լցված էին Սերժ Սարգսյանի քարոզչանյութերը, իսկ մեր զրույցի ընթացքում մի տղամարդ ինչ-որ ցուցակ հանձնեց նրան, որը նա արագ ծալեց ու դրեց իր նոթատետրի մեջ:

Մեզ, այդուամենայնիվ, հաջողվեց ճշտել, թե ինչպես է գումարը հասնելու բնակիչներին: Այսպես, լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է ոչ ոքի անհատապես գումար չտալ, ՀՀԿ տարածքային կառույցներն ունեն վստահելի մարդիկ, որոնք այցելում են ոչ պակաս, քան 2 ընտրող ունեցող ընտանիքներին, վերցնում անձնագրերը, ներկայացնում տարածքի ՀՀԿ շտաբ, ասում՝ ընտանիքով Սերժ Սարգսյանին են ընտրելու, բայց գումարի կարիք ունեն: Ընդ որում, ինչպես նշեց աղբյուրը, գումարը ստացողն էլ պետք է վստահելի լինի, այսինքն, գործարքը կայանում է շատ զգույշ, որպեսզի աղմուկ չբարձրանա, ընտրակաշառքը համատարած չի բաժանվում, վստահելիների միջից էլ ընտրվում են սոցիալապես վատ վիճակում գտնվողները:

Արդեն բաժանվող ընտրակաշառքի մասին տեղեկություններ են հաղորդում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: «Գեղարքունիքի մարզ, Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնեց, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական դրամ՝ Սարգսյանին ընտրելու համար»,- նման բազմաթիվ լուրերի կարելի է հանդիպել Ր. Հովհաննիսյանի կայքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում