Առնվազն 550 մարդ է Եմենում քաղաքացիական հակամարտության զոհ դարձել, ավելի քան 1700 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Երկրում Ադենի նավահանգստի համար դաժան մարտերը շարունակվում են շիա ապստամբների և նախագահ Մանսուր Հադիին հավատարիմ ուժերի միջև:
Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի այլ երկրների, Եգիպտոսի, Հորդանանի և Սուդանի աջակցությամբ Եմենում ռազմական գործողություն է իրականացնում ապստամբ հութիների դեմ, որոնք վերահսկում են երկրի տարածքի զգալի մասը:








































